News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Բարձրագույն դատական խորհուրդը որոշել է ՀՀ նախագահին առաջարկել Նորա Արայիկի Կարապետյանի թեկնածությունը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար:

Կառույցը հաստատել է 2018 թվականի հուլիսի 6-ին տեղի ունեցած քվեարկության արդյունքներով կազմված՝ վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը՝ քաղաքացիական մասնագիտացման բաժնի մասով: Ցուցակում ընդգրկվել են Նարեկ Աշոտի Գաբրիելյանը, Կարեն Վաչիկի Համբարձումյանը, Դավիթ Մարատի Սերոբյանը:

Դատական խորհուրդը չի հաստատել 2018 թվականի հուլիսի 6-ին տեղի ունեցած քվեարկության արդյունքներով կազմված վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը՝ քրեական մասնագիտացման բաժնի մասով:

Խորհուրդը նաեւ որոշել է վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի՝ քրեական մասնագիտացման բաժնի մասով իրականացնել արտահերթ համալրում: Համալրման նպատակով դիմած թեկնածուների վերաբերյալ տվյալները նախապես պետք է տեղակայվեն դատական իշխանության պաշտոնական կայքում՝ հանրային իրազեկման համար:

Տպել
Ամենաշատ