News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 24
Տեսնել լրահոսը

Իտալիայի կառավարության՝ ԵՄ հարցերով նախարար Պաոլո Սավոնան կասկածվում է բանկային խարդախությունների մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Եվրամիության հասՑեին իր քննադատությամբ հայտնի է 81-ամյա տնտեսագետը Unicredit բանկային խմբի ղեկարներից մեկը լինելու ընթացքում ներառվել էր կոռուպցիոն գործով մեղադրյալների շարքում: Բացի դրանից, կասկածյալների ցուցակի մեջ, որով զբաղվում է Կամպոբասո քաղաքի դատախազությունը, ընդգրկվել է եւս 22 մարդ:

Իտալիայի նոր կառավարությունում Սավոնան ստացել էր Եվրամիության եվրոպական հարցերով նախարարի պաշտոնը, երբ նրա նշանակումը Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում ավելի վաղ արգելափակվել էր երկրի նախագահ Սերջո Մատարելայի կողմից:

Սավոնային միասնական եվրոպական արժույթի հետ կապված թշնամական հայտարարություններ էին վերագրում: Սակայն կառավարությունը ձեւավորելուց հետո նա բացատրել էր, որ լիովին կողմ է եվրոյին եւ չի ցանկանում, որպեսզի Իտալիան դուրս գա եվրոգոտուց:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news