News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 23
Տեսնել լրահոսը

Ավստրալիայում փրկել են հետաքրքրասեր կոալային, որի գլուխը մնացել էր էլեկտրակայանի հարեւանությամբ գտնվող երկաթյա ճաղերի արանքում, հայտնում է «Լենտա»-ն՝ վկայակոչելով ABC News-ը:

Կենդանիների փրկության Fauna Rescue հիմնադրամի աշխատակից Փոլ Ռոբերթսոնը նշել է, որ կոալային հայտնաբերել է անցորդը: Նրա խոսքով՝ կենդանու բախտը բերել է. նրան չէր հաջողվել անցնել ճաղերի վրայով, ինչի շնորհիվ հաջողվել է խուսափել էլեկտրական հարվածից, ինչը կարող էր հանգեցնել մահվան:

Հիմնադրամի օպերատոր Սառա Սելվուդը պատմել է, որ կոալան առաջին անգամ չէ, որ հայտնվում է նման իրավիճակում,  ինչի մասին վկայում է նրա ականջին կպցված կանաչ նշանը: Ավելի վաղ նրան գտել են բակերում, որտեղ շներ են եղել: Կինը նշել է, որ կենդանին կարող էր ինքնուրույն ազատվել, եթե գլխի ընկներ եւ նստեր գետնին, եւ հավելել է, որ «կարծես թե, կենդանուն դուր է գալիս դժվարություններԻ մեջ հայտնվել»: Փրկված կոալան հետազոտվել է մասնագետների կողմից, ինչից հետո վերադարձվել է վայրի բնություն:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news