News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում 2010թ. հարկային մարմնի կողմից հավաքագրվել են շուրջ 21.5 մլրդ դրամ հարկային եկամուտներ, տուրքեր եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարներ՝ պլանավորված ցուցանիշը գերազանցելով 2.8, իսկ նախորդ տարվա նույն ցուցանիշը՝  11.4 տոկոսով:

ԼՂՀ կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հարկային եկամուտների եւ պետական տուրքի մասով պետբյուջե է մուտքագրվել շուրջ 15.5 մլրդ դրամ, որը պլանավորված ցուցանիշը գերազանցել է 2, իսկ նախորդ տարվա նույն ցուցանիշը՝ 13.1 տոկոսով: ԼՂՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ Արտակ Բալայանի տեղեկացմամբ՝ պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով հավաքագրվել է շուրջ 7 մլրդ դրամ:

Տարվա արդյունքներով,  ի տարբերություն վերջին տարիների նվազման տենդենցի, աճ է գրանցվել նաեւ բյուջեի եկամուտների կազմում էական դերակատարում ունեցող առաջին 6 խոշոր կազմակերպությունների ընդհանուր մուտքերի մասով. 2009 թվականի համեմատ` 2010-ին արձանագրվել է 34 տոկոս աճ:

Հարկային մարմնի կողմից տարվա ընթացքում հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների պահպանմանն ուղղված 226 ստուգումների արդյունքում 145 հարկ վճարողներ տուգանքի են ենթարկվել, իսկ 17 հարկ վճարողի գործունեությունը 5 օրով կասեցվել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փաշինյանը 7 օրով ԱՄՆ է գործուղում Գեւորգ Պապոյանին. Նա մրցունակության փոխանակման ծրագրի է մասնակցելու
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի...
Այս տարվա մարտին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը գերազանցել է 307 հազար դրամը
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստանում միջին ամսական...
Դոլարի փոխարժեքը նվազել է. էժանացել է նաեւ եվրոն
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 7-ին, կազմել է...
«ԱՐՄ ՊԵՏՐՈԼ» լցակայանում հայտնաբերվել են խախտումներ. 10 լիտրի փոխարեն տրվել է 9,35 լիտր բենզին. Տեսչական մարմին
Արձանագրված իրավախախտման համար տնտեսվարող սուբյեկտը ենթարկվել է վարչական պատասխանատվության...
Ապրիլին ՊԵԿ-ը 31 դեպքով կազմել է ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություն
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է ապրիլի 1-ից 30-ն ընկած...
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները (ֆոտո)
 Նույնը կեռասը, կարողա ծառի վրա մի երկու հատ մնացած լինի, բայց դե սև, անորակ բան ա, որ վաճառելու պիտանի չի... 
Ամենաշատ