News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունվար 18
Տեսնել լրահոսը

«Լիդիան Արմենիա» ընկերությունն արդեն երրորդ անգամ նամակ է հղել համապատասխան իրավասու մարմիններին, որով մեկ անգամ ևս տեղեկացնում է, որ դեպի Ամուլսարի հանք տանող ճանապարների մի խումբ անձանց կողմից ապօրինի փակման հետևանքով, «Լիդիան Արմենիան» չի կարողանում իրականացնել հանքում շինարարական աշխատանքների տարածքի բնապահպանական կառավարումը, օրինակ՝ մակերևութային ջրերի հոսքերի վերահսկումը և իրականացնել բնապահպանական մշտադիտարկումներ:

Ընկերության տարածած հայտարարության մեջ նաեւ ասվում է.

«Ընկերությունը հունիսի 22-ից մինչ օրս չի կարողանում վերահսկել նաև փոշու նստվածքների կուտակումը, օդի որակի պասիվ մոնիտորինգը և այլն:

«Նախորդ երկու նամակներում մասնավորապես նշված է, որ «Լիդիան Արմենիա» ընկերության անձնակազմը և առհասարակ ընկերությունն այս պահին չի կարող պատասխանատվություն կրել Ամուլսարի տարածքի համար, քանի դեռ ճանապարհները փակ են, և ընկերությունը չի կարողանում իրականացնել իր պարտականությունները:

Բնապահպանական իրավիճակը հանքավայրի տարածքում դուրս է վերահսկողությունց, ինչը անընդունելի է՝ մասնավորապես հորդառատ անձրևները կարող են հանգեցնել բնապահպանական չափանիշների շեղումերի։

Ընկերությունը խնդրել է անհապաղ միջոցներ ձեռնարկել Ամուլսարի տարածք իր աշխատակիցների անարգել մուտքը ապահովելու ուղղությամբ, այլապես կարող են լինել բնապահպանական հետևանքներ»,- ասվում է հայտարարության մեջ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օրեր շարունակ Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքող ակտիվիստները փակ են պահում դեպի Ամուլսար տանող ճանապարհները` պահանջելով դադարեցնել հանքի շահագործումը:

Միջազգային փորձագետները, որոնք տեղում ծանոթացել են իրավիճակին, պնդում են, որ «Ամուլսարում» հանքի շահագործումը վտանգում է Հայաստանի ջրային ռեսուրսները: Մասնավորապես, մեծ է թթվային դրենաժի հնարավորությունը եւ եթե այդպիսի բան լինի մակերեւութային եւ ստորգետնյա ջրերում, ապա դա արտազատվելու է եւ ջրերի մեջ է մտնելու: Քանի որ թթվային դրենաժը հարյուրավոր տարիներ է տեւելու, փորձագետները պնդում են, որ Ամուլսարի հանքը շահագործող «Լիդիան ինթերնեշնլ» ընկերությունը պետք է մաքրման կայան կառուցի, որը պետք է գործի ոչ միայն հանքի շահագործման առաջին օրվանից մինչեւ փակումը, այլեւ շահագործումից հետո եւս առնվազն 200 տարի. «Հնարավոր ռիսկերը, կարող են տեւել հավերժ, քանի որ առաջանալու են թունավոր թափոններ, որոնք առաջացնում են թթվային դրենաժ, որը կարող է ազդել ջրային համակարգի, դրա մեջ բնակվող կենսաբազմազանության վրա»:

«Լիդիան Արմենիա» ընկերությունը, սակայն, անդրդրվելի է. մի քանի օր է՝ ցույցեր են անում նաեւ ընկերության աշխատակիցները՝ պահանջելով չխանգարել իրենց աշխատանքին: Այս պահին ընկերությունում աշխատանքներ տեղի չեն ունենում:

Ըստ ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանի՝ բողոքի ակցիաների պատճառով արդեն իսկ 3.5 միլիոն դոլարի վնաս են կրել: Ընկերությունը մտադիր է դիմել դատարան:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները...
ՊԵԿ նախագահը դավադրություն է անում Նիկոլ Փաշինյանի դեմ. ավտոներկրողների ակցիան
Մենք ուզում ենք պարոն Փաշինյանին ասենք՝ մի հատ գնացեք ստուգեք, թե ով է այս ՊԵԿ նախագահը...
Մեկ մեքենայի համար մաքսազերծման գները միջինը բարձրացել են 500 դոլարով. ավտոներկրողներ
Հստակ չէ, թե ինչ գին են հիմք ընդունելու, ով է որոշելու առքուվաճառքի գինը, քանի որ տարբեր մարդիկ տարբեր գներ կներկայացնեն...
Որոշվել է, որ ավտոներկրողները 20 տոկոս եկամտային հարկի փոխարեն կվճարեն 1,5 տոկոս. Վարչապետի օգնական
Ցուցարարները անընդհատ բերում են Վրաստանի օրինակը, որ ամեն մեքենայի համար ավտոներկրողները վճարում են 30 հազար դրամի կարգի հարկ...
Հայաստանի իշխանությունները գյուղատնտեսական խնդիրների լուծման համար ներուժը չեն օգտագործում. փորձագետ
«Այսօր ղեկավարության մեջ կան մարդիկ, որոնք ունակ չեն նույնիսկ փոքր ձեռնարկություններ ղեկավարել», - նշեց նա...
«Վերջին խոսքը՝ պարոն Ջանջուղազյանին, որպես մեղադրյալ». Փաշինյանը կատակեց
Եթե ուտիլիզացիայի վրա շատ կենտրոնանանք, պետք է հետ գնանք ձիերով երթեւեկելուն…