News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Առաջարկվող քաղաքական թիմը ավելի նպատակահարմար կլինի ներկայացնի իր գործադիրի կազմը: Այս մասին այսօր` հուլիսի 20-ին, ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի բարեփոխումների շուրջ քննարկումների ժամանակ ասաց ՀՀԿ կուսակցության անդամ Դավիթ Հարությունյանը:

«Այն մշակել է Խոսրով Հարությունյանը, գաղափարը հետեւյալն է,  որ կուսակցությունը ներկայացնելով իր ցուցակը միանգամից ներկայացնում է` ով ինչ նախարար է լինելու, որը մեզ տալու է այլ որակ: կարեւորն այն է, որ մյուս կուսակցության ներկայացված նախարարը կկարողանա բանավիճել էս մի նախարարի հետ: Ինքը շատ հետաքրքիր է, ինքը նոր որակական մակարդակի կբարձրացնի մեր ընտրությունները: Եթե դեմ չեք հաջորդ նիստին հրավիրենք դրա հեղինակին»,- ասաց  Դավիթ Հարությունյանը:

 «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ հակադարձեց, թե ինչու նման առաջակ ավելի վաղ չէին անում. «Սկի վարչապետի թեկնածու չէինք կարում իմանայինք, շատ հետաքրքիր առաջարկ եք անում»:

Դավիթ Հարությունյանն էլ վրդովված արձագանքեց. «Եթե հավես ունեք, ասեք ես էլ ինձ ազատ զգամ, քաղաքականը դնեմ, իմ կարծիքը մինչեւ վերջին խազը լիքը բան ասեմ, բայց այլ քննարկում է, մենք ընտրական օրենսգիրք ենք քննարկում, առաջարկում եմ զերծ մնացեք այդ գայթակղությունից` անընդհատ ինձ գայթակղելու, որովհետեւ հենց որ բացվեցի, բացվեցի»:

Էդմոն Մարուքյան էլ կատակով պատասխանեց, որ ինքը հավես ունի, սակայն մյուսները հավես չունեն, կարող են երկուսով խոսել:

Տպել
Ամենաշատ