News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 15
Տեսնել լրահոսը

«Աերոֆլոտ» ավիաընկերությունը զգուշացնում է ուղեւորներին «Շերեմետեւո» օդանավակայանում տեխնիկական պատճառներով ուղեբեռի ստանալու հետ կապված խնդիրների առկայության մասին: Այս մասին շաբաթ օրը հաղորդում է ավիաընկերության կայքէջը:

«Ներկայումս օդանավակայանի աշխատակիցներն անում են ամեն ինչ ուղեբեռի ստացման համակարգը վերականգնելու համար: Ժամանակին չհասցված ուղեբեռը կուղարկվի հաջորդ չվերթներով»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Եթե ուղեւորը չի կարողանում ստանալ ուղեբեռը, ապա պետք է դիմի ուղեբեռի որոնման ծառայության անձնակազմին՝ նախքան ժամանման գոտուց դուրս գալը եւ հատուկ ձեւ լրացնի: Կարեւոր է պահպանել թռիչքային փաստաթղթերը, հատկապես վայրէջքի կտրոնը եւ ուղեբեռի կտրոնը, պարզաբանում է ընկերությունը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news