News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Կուբայի նոր սահմանադրության նախագիծը նախատեսում է նույնասեռ ամուսնությունների կնքման հնարավորություն։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է Պետխորհրդի քարտուղար Օմերո Ակոստան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Նոր սահմանադրության նախագծում նշվում է, որ ամուսնությունը երկու մարդկանց կամավոր միություն է, առանց նշելու սեռը»,-շեշտել է Ակոստան՝ հիշեցնելով, որ նույնասեռ ամուսնություններն օրինականացվել են ավելի քան 20 երկրներում։

Նշենք, որ նույնասեռ ամուսնությունների օրինականացումնը պահանջում էին ԼԳԲԹ համայնքի ներկայացուցիչները։ Սեռական փոքրամասնությունների իրավունքների ամենավառ պաշտպանը Կուբայի նախկին առաջնորդ Ռաուլ Կաստրոյի դուստրն էր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ