News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 16
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, գնալով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման, գիտակցաբար վտանգի տակ է դրել իր քաղաքական հեղինակությունը հանուն խաղաղության, որպեսզի հանուն քաղաքական հավակնությունների խաղաղությունը վտանգի տակ չդնի: Այս մասին հայտարարել է փոխնախագահ Մայքլ Փենսը Թենեսի նահանգի Չաթանուգա քաղաքում ելույթի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Բառացիորեն այս շաբաթ ամերիկյան ժողովորդը ականտես եղավ նախագահի վերադարձին արտասահմանյան հաջող այցերից հետո։ Նա հանդիպումներ է ունեցել Եվրոպայի մեր դաշնակիցների հետ եւ նույնիսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»,-հիշեցրել է Փենսը։

«Նա պատրաստ է վտանգի տակ դնել իր քաղաքական հեղինակությունը հանուն խաղաղության, քան վտանգի տակ դնել խաղաղությունը հանուն քաղաքական հավակնությունների։ Ես այստեղ՝ Թենեսիում խոստանում եմ՝ նախագահ Թրամփը միշտ կձգտի խաղաղության, սակայն նրա վարչակազմի օրոք միշտ կլինի խաղաղություն ուժի միջոցով»,-հավելել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news