News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 20
Տեսնել լրահոսը

Բուենոս Այրեսում լրագրողների հետ զրույցում ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտարարել է, որ Թրամփը լիովին սատարում է Դաշնային պահուստային համակարգի անկախությանը (ԴՊՀ)՝ չնայած այս շաբաթվա սկզբին նրա կողմից հնչեցված քննադատությանը, հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը:

G20- ի ֆինանսների նախարարների հանդիպմանը մասնակցելու համար Արգենտինայում ժ գտնվող  Մնուչինն ասել է, որ Թրամփի հայտարարությունների նպատակը տոկոսադրույքները նվազեցնելու համար ԴՊՀ-ի վրա ճնշում գործադրելը չէր: Այս շաբաթվա սկզբին Թրամփը CNBC- ին տված հարցազրույցում ասել էր. «Ինձ դուր չի գալիս, երբ մենք կատարում ենք այս ողջ աշխատանքը, իսկ հետո ես տեսնում եմ, թե ինչպես են տոկոսադրույքներն աճում»:

Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիսթին Լագարդը շաբաթ օրը կայացած գագաթնաժողովի բացման ժամանակ իր ելույթում նշել էր, որ միջազգային առեւտրի գծով մաքսատուրքերի ավելացումը զգալի ազդեցություն կունենա գլոբալ տնտեսական աճի վրա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news