News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 23
Տեսնել լրահոսը


Օդեսայի հեռուստաալիքը ներկայացրել է Եվրոպայում հնագույն հայկական եկեղեցիներից մեկի պատմությունը, հաղորդում է AnalitikaUA.net-ը: Պատմական գիտությունների թեկնածու Դավիթ Դավթյանը TRC ODESA-ի եթերում պատմել է Բելգորոդ-Դնեստրովսկիի ճարտարապետության եզակի պատմական կոթողների՝  XIV-XV դարի հայկական եկեղեցու եւ տաճարի տարածքում գտնվող Սարմատյան դամբարանի մասին:

Ավելի վաղ հետազոտողները Դավիթ Դավթյանն ու Անդրեյ Կրասնոժոնը հետաքրքիր աշխատանք էին հրապարակել հայկական խաչքարերի եւ միջնադարյան Աքերմանի (Բելգորոդ-Դնեստրովսկի) տապանագրի մասին, որը նոր էջ է բացում հայկական տարածաշրջանի պատմության ուսումնասիրության մեջ:

Ինչպես հայտնի է, Բելգորոդ-Դնեստրովսկիում է գտնվում Արեւելյան Եվրոպայի ամենահին հայկական եկեղեցիներից մեկը՝ Սուրբ Մայրամ Աստվածածնի եկեղեցին: Շենքը վերադարձվել է համայնքին քահանա Լեւոն Գուլյանի ջանքերի շնորհիվ՝ Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի աջակցությամբ:

Եկեղեցու շենքը հանձնվել էր Օդեսայի շրջանային խորհրդի՝ 2012 թվականի դեկտեմբերի որոշման համաձայն: Ֆելիքս Պետրոսյանի հովանավորությամբ վերականգնողական աշխատանքները սկսվել են տաճարի փոխանցումից անմիջապես հետո:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news