News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 24
Տեսնել լրահոսը

G20-ի երկրների ֆինանսների նախարարները եւ կենտրոնական բանկերի ղեկավարները նշել են տնտեսությանը սպառնացող ռիսկերին հակազդելու համար երկխոսությունն ամրապնդելու եւ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը: Այս մասին ասվում է Բուենոս Այրեսում կայացած հանդիպումից հետո կիրակի օրը հրապարակված վերջնական կոմյունիկեում, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

«Մենք գիտակցում ենք ռիսկերը մեղմման եւ վստահության ամրապնդմանն ուղղված երկխոսության անհրաժեշտությունը»,- նշվում է փաստաթղթում:

Դրանում նախարարները եւ Կենտրոնական բանկի ղեկավարները նաեւ նշել են, որ վերջին տարիներին «կարճաժամկետ եւ միջնաժամկետ ռիսկերն աճել են»: «Դրանք աճող ֆինանսական խոցելիություն, առեւտրային եւ աշխարհաքաղաքական լարվածության աճ, գլոբալ անհավասարակշռություն եւ անհավասարություն են ներառում»,- նշվում է կոմյունիկեում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news