News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հուլիսի 22-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր դոկտոր Քրիստոֆ Փլոսին՝ ուղեկցությամբ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչների:

Մայր Աթոռից NEWS>am-ին հայտնում են, որ Նորին Սրբությունը գոհունակությամբ նշեց, որ երկու երկրների միջպետական հարաբերությունները սերտանում ու զարգանում են՝ նպաստելով հայ եւ գերմանացի ժողովուրդների բարեկամական կապերի խորացմանը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաեւ իր երախտագիտությունը հայտնեց Գերմանիայի իշխանություններին Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու եւ դատապարտելու համար:

Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը հյուրին տեղեկություններ փոխանցեց Մայր Աթոռի առաքելության, հայ ժողովրդի կյանքում քրիստոնեական հավատի կարեւոր դերակատարության, Հայոց ցեղասպանության արհավիրքների, ինչպես նաեւ Եկեղեցու ներկա գործունեության մասին: Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձավ Հայաստանի եւ Հայ Եկեղեցու առջեւ ծառացած մարտահրավերներին ու խնդիրներին՝ հույս հայտնելով, որ դրանք եւս կհաղթահարվեն հայ ժողովրդի զորեղ հավատքի շնորհիվ:

Բուդեսթագի պատգամավոր Քրիստոֆ Փլոսն իր հերթին տեղեկացրեց Հայաստան իր այցի մասին, որի նպատակն է նպաստել երկու երկրների տնտեսական, քաղաքական եւ մշակութային հարաբերությունների առավել զարգացմանը:

Զրույցի ընթացքում խոսվեց նաեւ միջեկեղեցական հարաբերությունների, ի մասնավորի` Հայոց Եկեղեցու եւ Գերմանիայի Լյութերական-ավետարանական  Եկեղեցու միջեւ կապերի մասին:

Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Միջեկեղեցական բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համախմբվենք հայոց անկախ պետականության լուսավոր գաղափարի շուրջ. Գարեգին Երկրորդ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշել են համբարձման տոնը...
Ոչ ոք իրավունք չունի կպնել եկեղեցուն. Գագիկ Ծառուկյան
Մայիսի 9-ը մեր տոնն է, մեր ժողովդի հաղթանակի օրն է…
Համբարձման տոնին եկեղեցիներում պատարագ մատուցելու փոխարեն որոշ հոգևորականներ քաղաքական հայտ են ներկայացնում. Դավոյան
Նրանք քաղաքականությամբ զբաղվելու գայթակղությունը վեր դասեցին հոգևոր...
Հույսով ու լավատեսությամբ զինվենք, հիշենք մեր նախնիների սխրանքները, լինենք միակուռ ու միաբան. Կաթողիկոս
Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Մեր սիրտը հուզում են նույն մտահոգություններն ու ցավերը, որոնք ալեկոծում են հոգիները հայրենիքի ծանր մարտահրավերներով...
Մայր Աթոռի միաբաններն ու ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդության գնդերեցները այցելել են «Հաղթանակ» զբոսայգի (ֆոտո)
Մայիսի 9-ին՝ Հաղթանակի ու խաղաղության տոնի առիթով, Մայր Աթոռ Սուրբ...
Մեղսագրումներին և անպարկեշտ դատողություններին չենք արձագանքում. Մայր Աթոռ
Ի գիտություն՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսն առաջնորդում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իր հավատացյալ աշխարհասփյուռ զավակներով…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ