News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

SOCAR Georgia Gas–ը՝ SOCAR պետական ադրբեջանական ընկերության «դուստր» ձեռնարկությունը ստացել է Վրաստանի խոշովակաշարերի ընդհանուր 594 հազար գծային մետր երկարություն, հայտնել է Ադրբեջանի կառավարությունը։

Խողովակաշարերը փոխանցվել են  ընկերությաը 21.3 մլն լարիի (9.5 մլն դոլար) դիմաց անմիջական վաճառքով։

SOCAR Georgia Gas–ը ստացել է Կասպի, Գարդաբանի, Զեստափոնի, Զուգդիդի, Օզուրգետիի, Լագոդեխի, Ահմեդի եւ Օնի շրջանների տարածքում տեղակայված խողովակաշարերը։

 «Վրաստանում խողովակաշարեր կառուցում ենք ոչ միայն մենք, այլ նաեւ պետությունը։ SOCAR–ը պետությունից խողովակաշարերը գնում է ինքնարժեքով վճարի հետաձգմամբ եւ հետագայում օգտագործում։ Մինչ այդ, մենք Վրաստանից խողովակաշարերը գնում էինք 40 մլն լարիով՝ վճարման հետաձգմամբ»,–նշել է SOCAR Energy Georgia–ի ղեկավար Մախիր Մամեդովը։

Համաձայն գործարքի պայմանների՝ ձեռքբերված գույքի արժեքը՝ 21.3 մլն լարիի չափով, պետք է ամբողջությամբ վճարվի 48 ամսվա ընթացքում, այդ թվում՝ 8.5 մլն լարին՝ 36 ամսվա ընթացքում։

2008 թ. դեկտեմբերի 26-ին SOCAR-ը եւ Վրաստանի կառավարությունը  պայմանագիր են կնքել SOCAR Georgia Gas ընկերության կառավարմանը 23 տարածաշրջանային գազաբաշխիչ ընկերությունների, ինչպես նաեւ մի շարք գազային տնտեսությունների ու ցանցերի հանձնման  մասին։

2012 թվականի հոկտեմբերին SOCAR–ը դարձել է «Իտերա–Վրաստան» ընկերության՝ ITERA International Energy LLC–ի 100 տոկոս դուստր ձեռնարկության սեփականտերը՝ դառնալով Վրաստան գազի փաստացի միակ մատակարարն ու բաշխողը։  

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ