Հուլիսի 22-ին, ժամը 22.50-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում 27-ամյա Լիլիթ Դ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 18.05-ին, Երեւանի Բաշինջաղյան փողոցի 188/1 հասցեում գործող սուպերմարկետի մոտ անհայտ անձը հետեւից մոտեցել է իրեն եւ տաբատի գրպանից բացահայտ հափշտակել «Այֆոն 6» տեսակի բջջային հեռախոսը՝ պատճառելով 380.000 դրամի վնաս:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, նշված կողոպուտը կատարելու կասկածանքով, ժամը 23.40-ին, Երեւանի Մարգարյան եւ Ֆուչիկի փողոցների խաչմերուկից բերման է ենթարկվել 1989 թ. ծնված Ալեքսանդր Բ.-ն, որը տվել է խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն: