News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Beeline-ի աջակցությամբ Սեւանի ափին մեկնարկել է «Սեւան Ստարտափ Սամմիթ 2018»-ը:

Վրանային ճամբարի ձեւաչափով սամմիթն անցկացվում է հուլիսի 22-ից 29-ը եւ ուղղված է ստարտափների եւ ներդրողների միջեւ համագործակցության նոր ուղիների հայտնաբերմանը: Միջոցառմանը մասնակցում են շուրջ 1000  ձեռներեց ամբողջ աշխարհից, այդ թվում 120 ստարտափ թիմեր, ներդրողներ, վենչուրային ֆոնդերի ներկայացուցիչներ, մենթորներ, բիզնես փորձագետներ եւ ոլորտի ներկայացուցիչներ։ Ստարտափների համար նախատեսված են բազմաթիվ ուսուցողական միջոցառումներ եւ մրցույթներ։ 

«Անցած տարի Beelinը եւս Սեւան ստարտափ սամմիթի աջակիցն էր, եւ մենք ինքներս համոզվեցինք, թե որքան կարեւոր է նման միջոցառման առկայությունը հայկական ստարտափ էկոհամակարգի համար: Ցանկացած ստարտափի համար սա չափազանց կարեւոր փորձ է, եւ ինչու ոչ, պոտենցիալ հովանավորների ու գործընկերների հետ հանդիպելու ու կապեր հաստատելու հիանալի հնարավորություն: Ես միշտ մեծագույն ոգեւորությամբ եմ զրուցում եւ իմ գիտելիքներով կիսվում սամմիթի մասնակիցների հետ, քանի որ վստահ եմ, որ նրանց նոր գաղափարներն ու լուծումները կարող են կյանքն ավելի լավը դարձնել», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Այս տարի սամմիթը դուրս է եկել միջազգային հարթակ՝ որպես «Սիսայդ Ստարտափ Սամմիթ», եւ անցկացվել ԱՄԷ-ում եւ Հնդկաստանում։ Սեւանի ափին անցկացվող սամմիթը եզրափակիչ միջոցառումն է, որի ժամանակ կամփոփվեն ԱՄԷ-ի եւ Հնդկաստանի համաժողովների արդյունքները։

Ծրագրի ներդրումային ֆոնդը 100 000 ԱՄՆ դոլար է, որը կտրվի ծրագրի մասնակից մեկ կամ երկու ստարտափի, մրցանակային ֆոնդը կկազմի 50 000 ԱՄՆ դոլար։

«Համագործակցությունը Beeline-ի հետ սկսվել էր դեռ «Սեւան Սարտափ Սամմիթ 2017»-ի շրջանակներում եւ ուրախալի է, որ այն շարունակական է։ Շարունակական համագործակցությունն այսպիսի խոշոր կազմակերպությունների հետ խոսում է այն մասին, որ նրանք եւս հետաքրքրված են Հայաստանում ստարտափ էկոհամակարգի զարգացմամբ»,- նշել է «Սեւան Ստարտափ Սամմիթ»-ի տնօրեն Վահագն Ռափյանը։

Նշենք, որ Beeline-ն արդեն  երկրորդ տարին է հանդես գալիս որպես սամիթի գլխավոր աջակից։ Ընկերությունը սամմիթին աջակցություն է ցուցաբերում «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի հետ համագործակցության շրջանակում՝ այդ թվում մասնակիցներին տրամադրելով ինտերնետ հասանելիություն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում (ֆոտո)
Մինչև հուլիսի 31-ը ներառյալ Unity 9000 մարզային փաթեթին բաժանորդագրվելու դեպքում փաթեթից կօգտվեն ամսական 8000 դրամով...
YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը
Փաթեթի ամսական վճարը կազմում է 4000 դրամ։ Այն նաև ներառում է 30 ԳԲ ինտերնետ, 1000 րոպե դեպի ՀՀ բոլոր ցանցեր, ԱՄՆ, Կանադա, ՌԴ Beeline և Tele2...
Կարող են հայտնվել հեռարձակողներ, որոնց թիկունքում կկանգնեն այլ երկրների շահեր պաշտպանողները. Տիգրան Հակոբյան
Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը կանխատեսում է, որ հաջորդ...
3-րդ տարին շարունակ ատելության խոսքն ու եթերում բացասական բովանդակությունն էականորեն պակասել է. Տիգրան Հակոբյան
Շարունակում ենք բախվել ատելության խոսքի հետ, ապատեղեկատվության հետ...
ՀՌՀ վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության. Տիգրան Հակոբյան
Սա ընդհանուր գնահատականն է, որն ամենևին չի նշանակում, որ այս ոլորտում...
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
Մենք անցած տարի ֆիքսված կապ անցկացրինք Իջևանում՝ որպես մարզերում ցանցի ընդլայնման ծրագրի մի մաս...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ