News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Սպիտակի բնակիչ Վահրամ Այվազյանը ահազանգում է քաղաքում ամենօրյա հոսանքազրկումների մասին Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ի (ՀԷՑ) կողմից:

NEWS.am-ի խմբագրությանը ուղղված նամակում նա մանրամասն ներկայացրել է խնդիրը:

«Օրինակ՝ այսօր մինչև առավոտյան ժամը 10:30 -ի մոտ Սպիտակի մեր թաղամասը հոսանքազրկված էր, հետո կես ժամով վերականգնվեց, նորից 2-3 րոպեով հոսանքազրկվեց, նորից մոտ մի 25 րոպեով վերականգնվեց, նորից մոտ 30 րոպե հոսանքազրկվեց, նորից վերականգնվեց, հետո մի 3 րոպե նորից հոսանքազրկվեց, նորից վերականգվեց, հետո ժամը 13:02 նորից հոսանքազրկվեց, և վերակագնվեց 13:05:  Եւ  նման իրավիճակ ականատես եմ լինում համարյա ամեն օր: Այսպիսի խայտառակություն աշխարհի ո՞ր երկրում կտեսնեիք, ո՞ր ընկերությունը նման արհամարհական վերաբերմունք ցույց կտար իր սպառողին: Քիչ առաջ կրկին դիմեցի ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ պրն Ա. Վարդանյանին. նրան ուղարկված նամակը կցում եմ ներքևում: ՛՛Հարգարժան պրն Վարդանյան, Ձեզ կրկին ահազանգում եմ Սպիտակից Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ի (ՀԷՑ) կողմից իմ քաղաքում նոր թափ առած ամենօրյա հոսանքազրկումների վերաբերյալ: Ես արդեն երեք բողոք-նամակներ եմ ուղարկել ՀՀ կառավարություն, որոնցից մեկը վերահասցեագրվել է Ձեզ, և ես նաև հեռախոսազրույց եմ ունեցել Ձեր աշխատակիցների հետ ու նաև ստացել եմ Ձեր պատասխանը էլեկտրոնային փոստով, իսկ մյուս երկու նամակները վերահասցեագրվել են հենց ՀԷՑ-ին: Շեշտեմ, որ հիասթափված եմ ՀԷՑ-ից. ինձ զանգահարել են և՛ ՀԷՑ-ի կենտրոնական գրասենյակից, և՛ ՀԷՑ-ի «Դեբեդ» մասնաճյուղից և հավաստիացրել, որ իրենք աշխատում են բարելավվել էլեկտրաէներգիայի մատակարարումը Սպիտակում: Ցավոք սրտի, ես այժմ փաստում եմ հակառակը՝ Սպիտակում նորից, ավելի մեծ թափով, հոսանքազրկումներ են տեղի ունենում»,- գրել է նա:

Վահրամ Ավազյանը նաեւ հայտնել է, որ իր կարևոր հարցազրույցը ամերիկյան ներդրողների հետ իր ստարտափի հետ կապված տապալվել է ՀԷՑ-ի պատճառով և իրեն  մեծ վնաս է հասցրել. «Քաղաքակիրթ աշխարհում նման ընկերությունները լուրջ դատական գործերի մեջ կներքաշվեին՝ սպառողին լուրջ բարոյահոգեբանական և նյութական վնաս պատճառելու համար: Ինչպես կառավարությանն ուղղված իմ վերջին նամակում եմ նշել, ես իրավիճակից կախված՝ պատրաստվում եմ դիմել ՀՀ դատական ատյաններ՝ ՀԷՑ-ի դեմ հայցով, և եթե ՀՀ-ում չբավարարվի իմ հայցը, պատրաստ եմ դիմել Եվրոդատարան: Սա արդեն արժանապատվության հարց է, ՀՀ քաղաքացու իրավունքները հարգելու հարց է: Ուղղակի ապշած եմ, որ ՀԷՑ-ի կենտրոնական գրասենյակը իրենց Սպիտակի մասնաճյուղի ոչ կոմպետենտ անձնակազմին սանձարձակ գործելու իրավունք է տվել, և վերջիններս իրենց քմահաճույքին համապատսխան «խաղ են անում»  հոսանքի հետ: Ես խնդրում եմ, պրն Վարդանյան, ինչ-որ ավելի որոշակի քայլեր ձեռնարկեք. երկրաշարժից բզկտված սպիտակցին իրավունք ունի 24 ժամ էլեկտրաէներգիա ունենալ: Օդում տրված խոստումները չէ, որ պետք է ընդունվեն ՀՀ քաղաքացու կողմից: Ես պատրաստ եմ օգնել Ձեզ ցանկացած հարցում՝ ՀԷՑ-ի Սպիտակի մասնաճյուղին սանձելու և սպիտակցու արժանապատվությունն ու 24 ժամ էլեկտրաէներգիա ունենալու իրավունքը վերականգնելու համար: Իսկ ՀԷՑ-ին կոչ եմ անում իրենց Սպիտակի մասնաճյուղին բացատրել, որ սպառողը ունի արժանապատվություն և իրավունքներ. ցավոք այդ հասարակ ճշմարտությունը Սպիտակի մասնաճյուղում չեն հասկացել ցայսօր: Ասեմ, որ ես պատրաստվում եմ նաև բաց նամակով դիմել ՀՀ վարչապետին և ահազանգել, որ սպիտակցին ապրում է 1990-ականների Հայաստանում, երբ հոսանքազրկումները օրվա անբաժան մասն էին»:

Նշենք, որ Վահրամ Այվազյան I-Fourth ստարտափի հիմնադիրն է:

Տպել
Ամենաշատ