News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Աշխարհի բոլոր տղամարդկանց համար խրատական տեսանյութ է հայտնվել «Sputnik Ղրղզստանի» կայքում: Ըստ հոլովակի, տղամարդը սիրելիի համար երկտող է թողնում:

 «Ես ուզում եմ հեռանալ քեզանից: Այլեւս չեմ կարող ապրել քեզ հետ», — գրում է ամուսինը եւ թաքնվում բազմոցի տակ:

Քիչ անց սենյակ է մտնում գլխավոր հերոսուհին: Երիտասարդ կինը փնտրում է տղամարդուն եւ գրությունն է գտնում: Նա ինչ-որ բան է գրում  դրա վրա եւ զանգում է հեռախոսով: Ըստ խոսակցության, նա մեկ այլ սիրեցյալ ունի եւ մտադիր է փախչել նրա մոտ. գեղեցկանում է, հարդարվում եւ դուրս գալիս տանից:

Տեսանյութի ավարտը բավական անսպասելի է. տղամարդն արցունքներն աչքերին դուրս է գալիս բազմոցի տակից եւ ցանկանում է պատռել իր ամուսնությունը կործանած չարաբաստիկ գրությունը: Բարեբախտաբար, նա նկատում է, որ կինը մի քանի տող է գրել. «Հիմար, ես գնացել եմ հաց գնելու: Ոտքերդ մահճակալի տակից երեւում են»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ