News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Թաիլանդի Digital TV 28 թվային հեռուստաալիքի հաղորդավարը հեռացվել է եթերից, որովհետեւ նա լուրերի թողարկման ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին «բռնապետ» է անվանել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով «Կխաո Սոտ» թերթին:

Հաղորդավար Փխիրափխոն Էարիյակունը հեռուստաալիքի եթերից հեռացվել է, որրց հետո մեդիահոլդինգի ներկայացուցիչները ուղեկցել են նրան Թուրքիայի դեսպանատուն Թաիլանդում Թուրքիայի դեսպան Էվրեն Դեգդելեն Ագկունուից ներողություն խնդրելու համար:

Պատժի նախաձեռնողը թաիլանդական մուսուլմանական «Հանուն խաղաղության մուսուլմանների հիմնադրամ» հկ-ն է, հաղորդում է հրատարակությունը: Բողոքի պատճառ էր դարձել հեռուստաալիքի սպորտային հաղորդումներից մեկը, որի ժամանակ Էարիյակունը հիշեցրել է ազգային հողի վրա  Գերմանիայի ֆուտբոլի հավաքականի խաղացող, թուրքական ծագմամբ, Գերմանիայի քաղաքացի Մեսուտ Օզիլի հասցեին արված վիրավորական արտահայտությունները, որոնց պատճառը մինչ աշխարհի առաջնությունը նախագահ Էրդողանի հետ ֆուտբոլիստի լուսանկարն էր: Լուսանկարից հետո Օզլիը հեռացել է հավաքականից:

Հաղորդավարը Էրդողանին «բռնապետ է անվանել, ով 1000 սենյակներով պալատներ է կառուցում, կեղծում է ընտրությունները եւ հետապնդում է լրագրողներին»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ