News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին պետք է հնարավորինս շուտ հայտնի նախագահական ընտրությունների ժամկետը, որպեսզի թեկնածուներն ու կուսակցությունները կարողանան  պաշտոնական նախընտրական քարոզչություն սկսել։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել են Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) ներկայացուցիչները, հայտնում է «Նովոստի Գրուզիան»։

Պետության ղեկավարի ընտրությունները պետք է կայանան Վրաստանում այս տարվա աշնանը։ Նախագահին վերջին անգամ կընտրեն համընդհանուր քվեարկության միջոցով և վեց տարի ժամկետով։ Դրանից հետո Վրաստանը վերջնականապես կանցնի կառավարման խորհրդարանական ձեւին։ Ապագայում նախագահին կընտրեն հատուկ ընտրողները։

NDI –ում նշում են, որ մինչեւ ընտրությունները երեք ամսից էլ քիչ ժամանակ է մնացել։ Բայցեւայնպես դեռ չեն տրվել քվեարկության մասին բազմաթիվ հարցերի պատասխանները։

«Նախագահական ընտրությունները հնարավորություն են թեկնածուների ու կուսակցությունների համար՝ ներկայացնել համոզիչ տեսլական, լիցք հաղորդել հասարակությանը, որը հիասթափված է քաղաքական առաջնորդներից»,- հայտնել են NDI –ում։

Այս շաբաթ ավելի վաղ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախթաձեն չի բացառել, որ «Վրացական երազանքը» չի առաջադրի իր թեկնածուին երկրի նախագահի պաշտոնի համար։ Վարչապետը համարում է, որ դա «ավելի լավ կլինի ժողովրդավարության համար»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանում հարձակման են ենթարկվել չորս ընդդիմադիր քաղաքական գործիչներ եւ ակտիվիստներ
Մայիսի 8-ի գիշերը հարձակումներ են կատարվել ընդդիմադիր գործիչների վրա...
Վրաստանի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ երկրում հեղաշրջում թույլ չի տա
Վախթանգ Գոմելաուրին հայտնել է, որ հեղաշրջում թույլ չի տա...
Թբիլիսիում հանգստյան օրերին նախապատրաստվում է մեծ ցույց «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ
Վրացական հասարակական կազմակերպությունները պատրաստվում են ցույցի...
Վրաստանի խորհրդարանում չեղարկվել են բոլոր միջոցառումները
Մայիսի 2-ին նախատեսված միջոցառումները չեղարկվել են...
Ցույցերի ցրման ժամանակ տուժել է 15 մարդ. Վրաստանի առողջապահության նախարարություն
Մայիսի 1-2-ին ցույցերի ցրման ժամանակ տուժել է 15 մարդ...
Վրաստանում հետաքննում են ցուցարարների նկատմամբ ուժի կիրառումը
Չորեքշաբթի գիշերը վրացական հատուկ ջոկատայինները փորձել են բռնությամբ ցրել Թբիլիսիում «օտարերկրյա...
Ամենաշատ