News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 20
Տեսնել լրահոսը

Հայկական ատոմային էլեկտրակայանը միացված է երկրի էներգահամակարգին։ Ծրագրված աշխատանքներն իրականացնելուց հետո 2018թ.-ի հուլիսի 31-ին, ժամը 09:58-ին ՀԱԷԿ-ի երկրորդ բլոկի չորրորդ տուրբոգեներատորը միացվեց Հայաստանի Հանրապետության էներգահամակարգին։ 4-րդ տուրբոգեներատորի գործարկումը իրականացվել է բոլոր տեխնիկական պահանջներին համապատասխան: Ներկայում ՀԱԷԿ-ը երկրի էներգահամակարգին մատակարարում է 210-215MVt հզորությամբ էլեկտրաէներգիա։ 4-րդ տուրբոգեներատորի աշխատանքը դադարեցվել էր ապրիլի 14-ին՝ մասնակի արդիականացման, կոնդենսատորների եւ սեպարատորների փոփոխման համար։ Աշխատանքներն իրականացվում են ՀԱԷԿ երկրորդ էներգաբլոկի կյանքի երկարաձգման ծրագրի շրջանակում, որի հիմնական խնդիրներից են՝ 10 տարով կայանքի աշխատանքի երկարաձգումը եւ պաշարների վերականգնումը, անվտանգության մակարդակի ու ատոմակայանի արդյունավետության բարձրացումը:

ՀԱԷԿ սարքավորումների արդիականացման եւ պլանային-նախազգուշական նորոգման աշխատանքների գլխավոր կապալառուն «Ռոսատոմ Ծառայություն» մասնագիտացված ընկերություն է, որը «Ռոսատոմ» պետական կորպորացիայի էլեկտրաէներգետիկ դիվիզիոնի մաս է կազմում։ Հայկական ատոմակայանը միակն է տարածաշրջանում, եւ գտնվում է Մեծամոր քաղաքի մերձակայքում: ՀԱԷԿ-ում արտադրվում է Հայաստանի էլեկտրաէներգիայի 1/3-ից ավելին։ Կայանի աշխատանքը Հայաստանի բնակչությանն ու ձեռնարկություններին ապահովում է մշտական էներգամատակարարմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սինգապուրը ժամանակավոր կանխարգելիչ միջոցներ կձեռնարկի էներգետիկ անվտանգության պաշտպանության համար
Այդ հարցը մնացել է օրակարգում եւ դեռ քննարկվում է. Մհեր Գրիգորյանը՝ գազի գնի եւ «Գազպրոմի» հետ բանակցությունների մասին
Գազի շուրջ բանակցություններն անընդհատ պրոցես է. Իրականության մեջ դա չի ընդհատվում, հիմա էլ շարունակվում է...
Ֆիննական ֆաստֆուդը ճարպը կփոխանակի դիզելով
Վերականգնվող դիզվառելիք արտադրող Neste-ն եւ Hesburger-ը ակտիվորեն կհամագործակցեն տնտեսության փակ շրջանակում...
ԵՄ. Էներգետիկ ճգնաժամի պայմաններում ածուխին վերադառնալը կլիմայական «ողբերգություն» կլինի
Կորոնավիրուսի համավարակի հետեւանքով ճգնաժամից հետո այս տարի արդյունաբերության վերականգնումը հանգեցրել է էներգակիրների պահանջարկի եւ գների համատարած աճի․․․
Եվրոպայում գազի գինը նվազել է հազար խմ դիմաց մինչեւ 980 դոլար
Ուրբաթ օրը առեւտուրը փակվել է հազար խորանարդ մետրի դիմաց գրեթե 1,065 դոլարով, իսկ գնահատված գինը՝ 1123,3 դոլար: Եվրոպայում գազի գները կտրու․․․
Հայկական ԱԷԿ-ը միացված է Հայաստանի էներգահամակարգին
Այս տարի ավարտվել են նախագծի ավարտական աշխատանքները. արդիականացվել է ռեակտորի ակտիվ գոտու վթարային սառեցման համակարգը, վերանորոգվել է...
Ամենաշատ