News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 23
Տեսնել լրահոսը

Էր Ռիադը Օտավայից իր դեսպանին հետ է կանչում խորհրդակցության համար, հայտնում է Սաուդյան Արաբիայի մամուլի գործակալությունը: Դրանից բացի, թագավորության ԱԳՆ-ն Կանադայի դեսպանին անցանկալի անձ է հայտարարել եւ նրան 24 ժամ տվել երկրից հեռանալու համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

Սաուդյան Արաբիան նաեւ որոշում է ընդունել Կանադայի հետ բոլոր նոր առեւտրային եւ ներդրումային գործարքները սառեցնելու մասին:

Հաղորդվում է, որ թագավորությունն իրեն հետագա գործողություններ ձեռնարկելու իրավունք է վերապահում:

Կանադայի ԱԳ նախարար Քրիթիա Ֆրիլանդը հինգշաբթի հայտարարել էր, որ «չափազանց անհանգստացած» է Սաուդյան Արաբիայում իրավապաշտպան Սամար Բադաուիի՝ բլոգեր Ռաիֆ Բադաուիի քրոջ կալանավորմամբ, եւ կոչ է արել երկուսին էլ ազատել:

«Սաուդյան Արաբիայի լիբերալ համացանց» կայքի հիմնադիր Ռաիֆ Բադաուին կալանավորվել էր 2012 թվականին թագավորության հոգեւորականությանը եւ կրոնական ոստիկանությանը քննադատելու համար: Նրան մեղադրում են նաեւ իսլամը վիրավորելու, կիբեռհանցագործությունների եւ հորը չենթարկվելու համար, ինչը Սաուդյան Արաբիայում համարվում է հանցագործություն: Բադաուին կրում է 10-ամյա բանտարկության պատիժ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ