News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը սկսել է «հատուկ պաշտպանական հետաքննություն» Եվրասիական տնտեսական միության տարածքում  (ԵՏՄ, որում ընդգրկված են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Հայաստանը եւ Ղրղզստանը) պողպատե գլանվածքների լայն տեսականու ներկրման մասին:

Հետաքննությունը սկսվել է պողպատե գլանվածքների հիմնական արտադրողների` Վիկտոր Ռաշնիկովի Մագնիտոգորսկի մետալուրգիական կոմբինատի, Վլադիմիր Լիսինի Նովոլիպեցկի մետալուրգիական կոմբինատի եւ Ալեքսեյ Մորդաշովի «Սեվերստալի» դիմումների հիման վրա: Դիմումի մեջ նշվում է, որ ԵՏՀ տարածքում ներկրման ավելացման պատճառը 2015-2017 թթվականներին տարբեր երկրներում կիրառված հակադեմպինգային սահմանափակումներն են:

Բացի այդ, ռուսաստանյան մետաղագործները գլանվածքների  ներմուծման հետագա աճի վտանգը տեսնում են ԱՄՆ-ում պողպատե ներմուծման 25 տոկոս մաքսատուրքերի ներդնումից հետո, որի մասին 2018 թվականի մարտին հայտարարել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Հատուկ պաշտպանական հետաքննությունը կօգնի կանխել ԵՏՄ-ի շուկայի վնասը՝ մետաղի գլանվածքների հոսքի ուղղության փոփոխությունից պրոտեկցիոնիստական միջոցների աճի ֆոնին. ԱՄՆ-ում պողպատի եւ ալյումինի ներմուծման 25 տոկոս մաքսատուրքերի ներդնումից եւ ԵՄ-ում սակագնային քվոտաներից, Թուրքիայում սսկված հետաքնությունից հետո եւ այլն: Այսպիսին է համաշխարհային պրակտիկան, որը թույլ է տալիս մեղմել «դոմինոյի» հետեւանքները պողպատի գլոբալ շուկայում», - ասել է  Նովոլիպեցկի մետալուրգիական կոմբինատի  ներկայացուցիչը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պեսկովը մեկնաբանել է ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցության հնարավոր դադարեցումը
Պեսկովը մեկնաբանել է...
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում հավանություն տվեց…
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ