News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Այս տարվա երկրորդ կիսամյակում բյուջետային մուտքերի աճն ավելի մեծ տեմպերով կլինի, ինչը հնարավորություն կտա տնտեսության մեջ էական բարեփոխումներ իրականացնել: Այս մասին այսօր՝ օգոստոսի 8-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը:

«Մեր Կառավարությունն իր ազդեցությունն ունեցել է միայն 2 ամիսների տնտեական ցուցանիշների վրա, սակայն տնտեսական ցուցանիշները միայն ամսվա գործունեության ընթացքում չեն ձեւավորվում՝ կախված նաեւ նախկին գործունեության եւ սեզոնայնության հետ: Այսինքն՝ ամբողջությամբ այս ցուցանիշների դրական եւ բացասական գործոնները կապել Կառավարության գործունեության հետ այդքան էլ այդպես չէ, սակայն Կառավարության գործունեության առաջին քայլերը բերում են նախադրյալներ, որ առաջիկայում տնտեսական ակտիվությունը կլինի ավելի մեծ տեմպերով, եւ դրա հնարավորությունները կան: Սակայն կարեւորագույն ցուցանիշը, որն արդեն նկատվում է Կառավարության գործունեության արդյունքում, բյուջետային մուտքերի ավելացումն է, որը 6 ամսվա կտրվածքով արդեն էականորեն արտացոլվում է եւ դրա հիմնական մասը հենց վերջին 2 ամսվա հարկային վարչարարության եւ ստվերի կրճատման հաշվին է: Այսինքն պրոյեկտելով 6 ամսվա մեջ՝ նույնիսկ ավելի փոքր թիվ է, քան վերջին 2 ամիսներին  եւ  համոզված ենք, որ արդեն երկրորդ կիսամյակի ընթացքում բյուջետային մուտքերի աճն ավելի մեծ տեպերով կլինի, ինչը նաեւ հնարավորություն կտա էականորեն տնտեսությունների մեջ բարեփոխումներ իրականացնել»,-ասաց նա:

ՀՀ Կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանն էլ նշեց, որ 6 ամսվա տվյալների ամփոփման տվյալներով արդյունքը տպավորիչ է:

«Տնտեսական աճի ցուցանիշները գրեթե բոլոր հատվածներում ավելի բարձր են, քան թե եղել են նախորդ տարի առաջին կիսամյակի ընթացքում: Այտեղ կան ակնհայտ դրական բաներ, որից մենք կարող ենք սպասումներ ունենալ, կան նաեւ խնդիրներ, որոնք պետք է այսօրվա կառավարությանը մտահոգության տեղիք տան: Ամենադրականը, որը պետք է նշեմ, շինարարական ոլորտի աճի բավական բարձ տեմպերն են, ինչ համար եմ ասում, քանի որ շինարարությունը տնտեսական գործունեության բարոմետրերից մեկն է: Անհանգստացնող բաներ էլ կան, օրինակ արդյունաբերության աճի տեմպերի դանդաղումն է»,- ասաց տնտեսագետը:

Նա համոզված է՝ լավագույն բանը, որ տեղի է ունեցել՝ մեկնողների ու ժամանողների միջեւ տարբերությունն է։ Բագրատ Ասատրյանը նաեւ հնարավոր է համարում, որ տարին ամփոփվի ներգաղթով, որը տնտեսության առողջացման առաջնային ցուցիչներից մեկն է։ «Առաջին 6 ամիսների ընթացքում մեկնածների ու ժամանածների միջև տարբերությունը բացասական է, առաջին կիսամյակի տվյալներով՝ կազմում է 6146, անցած տարվա նույն ժամանակահատվածի 37 006–ի համեմատ կրճատվել է 31 000–ով։ Մինչդեռ անցած տարի բացասական սալդոն կազմել է 26 900, իսկ այս տարվա կիսամյալների ցուցանիշների դեպքում 6000-7000 դրական սալդո ենք ունենալու»,–նշեց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները նվազել են. ռուբլին թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 2-ին, կազմել է...
Շրջանառության հարկը պետք է ընդհանրապես դուրս գա. Հայաստանում պետք է լինի մեկ հարկային համակարգ. Փաշինյան
Ում պետք է օգնել, եկեք սուբսիդիաներով օգնենք, բերենք գումարը պետական բյուջե, ում կհամարենք, որ արդար է, որ օգնենք՝ օգնենք...
Հենց շրջանառության հարկի համակարգից թռնելու պահը գալիս է՝ մեր տնտեսվարողները արգելակները միացնում են. Փաշինյան
Ժամանակն է արձանագրել, որ  շրջանառության հարկի համակարգը դեֆորմացնում է...
Կառավարությունը լուծարեց «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը
Բյուջետային միջոցների նպատակային և արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունից ելնելով...
Կառավարությունը խստացնում է հարկային քաղաքականությունը. Շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնակի կբարձրանան
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում հավանություն տվեց Հարկային...
Ամենաշատ