News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

30 տոկոս աղքատությունը վկայում է պետական միջոցների անարդյունավետ ծախսերի մասին: Այս մասին այսօր՝ օգոստոսի 8-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը։

«Ցավոք ես չեմ նկատում, որ որևէ էական տեղաշարժ լինի բյուջետային կամ ծախսային քաղաքականության մասով: Մեր բյուջեն լցված է անիմաստ ավելորդություններով: Անարդյունավետ ծախսերի խնդիրը շատ սուր է: Երբ նայում ենք սոցիալական ծախսերի ծավալներին, մենք չպետք է ունենանք 30 տոկոս աղքատություն: Սա նշանակում է, որ այս սոցիալական քաղաքականության, ծախսերի մեջ ունենք բազմաթիվ բացեր»,- ասաց նա:

Ասատրյանը նշեց, որ դրական փոփոխություն կա համակարգային փոփոխությունների մասով, ընդ որում միայն կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ. «Ես չեմ կարծում, որ մենք ունեցել ենք լուծումներ մենաշնորհների գործունեության հետ կապված։ Խոսում եմ բիզնեսի ու իշխանության սերտաճման մասին, բայց պետք է նշել, որ որոշակի տեղաշարժեր կան»:

Նա մտահոգություն հայտնեց նաեւ հարկային օրենսդրության վերաբերյալ. «Հարկային օրենսդրությունն անհնար է կարճ ժամանակում փոխել, պետք է մասնատել, բաժանել փուլերի, լուծել առաջնահերթ խնդիրները, որը կարող է 3-5 տարի տեւել, իսկ լուծումները պետք է լինեն լավ մտածված, որ հետագայում դրան էլ չանդրառանանք»։

Նա անորոշություն է տեսնում նաեւ պետական տնտեսական քաղաքականության հարցում, գտնում է, որ պետությունը փոքրիկ ներդրումներով շատ մեծ արդյունք կարող է ապահովել, որը, սակայն, առայժմ չի նկատվում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փաշինյանը 7 օրով ԱՄՆ է գործուղում Գեւորգ Պապոյանին. Նա մրցունակության փոխանակման ծրագրի է մասնակցելու
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի...
Այս տարվա մարտին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը գերազանցել է 307 հազար դրամը
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստանում միջին ամսական...
Դոլարի փոխարժեքը նվազել է. էժանացել է նաեւ եվրոն
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 7-ին, կազմել է...
«ԱՐՄ ՊԵՏՐՈԼ» լցակայանում հայտնաբերվել են խախտումներ. 10 լիտրի փոխարեն տրվել է 9,35 լիտր բենզին. Տեսչական մարմին
Արձանագրված իրավախախտման համար տնտեսվարող սուբյեկտը ենթարկվել է վարչական պատասխանատվության...
Ապրիլին ՊԵԿ-ը 31 դեպքով կազմել է ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություն
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է ապրիլի 1-ից 30-ն ընկած...
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները (ֆոտո)
 Նույնը կեռասը, կարողա ծառի վրա մի երկու հատ մնացած լինի, բայց դե սև, անորակ բան ա, որ վաճառելու պիտանի չի... 
Ամենաշատ