News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Գնաճը ողջամիտ շրջանակներում է։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 8-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը։

«Գնաճը միշտ անհանգստացնող երեւույթ պետք է դիտարկվի, հատկապես լայն հանրության շահերի տեսանկյունից։ Սակայն ամեն ինչ ծրագրի շրջանակներում է, արտառոց ոչինչ տեղի չի ունեցել։ Առաջին 7 ամիսների ցուցանիշներով՝ գնաճը խելամիտ շրջանակներում է։ Այս խնդրի շրջանակներում պատկան մարմինները եւ ԿԲ–ն բավականին արդյունավետ են իրականացնում»,– նշեց նա։

Տնտեսագետը մեծ խնդիր է համարում այն հանգամանքը, որ գյուղատնտեսությունը որեւէ կերպ չի հարկվում։ «Մենք ամբողջ գյուղատնտեսությունը կարող ենք ստվեր համարել, մենք ակամայից գիտակցելով, որ այո, գների բարձրացման կարող է բերել, այնուամենայնիվ, պետք է բերենք հարկային դաշտ»։ 

ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը էլ նշեց, որ գնաճի մակարդակը անհանգստության պատճառ չունի։

«Որոշ գյուղատնտեսական ապրանքների գները, որոնք ամենաճկունն են, անընդհատ փոփոխության են ենթարկվում՝ կախված սեզոնայնությունից, բնակլիմայական պայմաններից, կարող են էական թվալ, սակայն ընդհանուր գնաճի վրա դրանց ազդեցությունը շատ փոքր է։ Արհեստական գների բարձրացում գերշահույթի հաշվին այլեւս չկա»,– նկատեց նա։

Խորհրդականը կրկնեց՝ հարկ վճարելը ՀՀ–ում այլեւս այլընտրանք չունի. «Իհարկե հարկ չվճարելու հաշվին կարելի է ապրանքների գները նվազեցնել, սակայն դա քննարկման առարկա չի կարող դառնալ։ Հնարավոր է հարկային որոշակի փոփոխությունների արդյունքում տնտեսվարողների գործունեության մեջ որոշակի փոփոխություն նկատվի, սակայն երկարաժամկետ հատվածում հարկային արդարություն կհաստատվի, իսկ հարկային օրենսդրության փոփոխությամբ այն խնդիրները, որոնք բողոքի տեղիք են տալիս տնտեսվարողների մոտ, այլեւս չեն լինի, հատկապես փոքր բիզնեսի համար կհաստատվի հարկային արդարություն։ Մի քանի հարկատեսակներով հարկային բեռի փոփոխությունը էական կլինի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները նվազել են. ռուբլին թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 2-ին, կազմել է...
Շրջանառության հարկը պետք է ընդհանրապես դուրս գա. Հայաստանում պետք է լինի մեկ հարկային համակարգ. Փաշինյան
Ում պետք է օգնել, եկեք սուբսիդիաներով օգնենք, բերենք գումարը պետական բյուջե, ում կհամարենք, որ արդար է, որ օգնենք՝ օգնենք...
Հենց շրջանառության հարկի համակարգից թռնելու պահը գալիս է՝ մեր տնտեսվարողները արգելակները միացնում են. Փաշինյան
Ժամանակն է արձանագրել, որ  շրջանառության հարկի համակարգը դեֆորմացնում է...
Կառավարությունը լուծարեց «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը
Բյուջետային միջոցների նպատակային և արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունից ելնելով...
Կառավարությունը խստացնում է հարկային քաղաքականությունը. Շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնակի կբարձրանան
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում հավանություն տվեց Հարկային...
Ամենաշատ