News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Չինաստանի համացանցային խոշորագույն Alibaba Group ընկերությանը պատկանող Taobao էլեկտրոնային առեւտրի հարթակը եւ Microsoft-ը համատեղ «խելացի ակնոց» են մշակում, որի օգնությամբ խանութում ապրանքի մասին տեղեկությունը հնարավոր է ստուգել ուղղակի դրա վրա նայելով, հայտնում է «Սինհուա» գործակալությունը:

Ակնոցը ստացել է «Taobao MR Buy» անվանումը: Այն կարող է որոշել ապրանքը եւ խառը իրականության տեխնոլոգիայի միջոցով դրա մասին տարբեր տեղեկություններ ցույց տալ, ինչպիսին են՝ գինը, գնորդների արձագանքները, գնումների եւ տեղ հասցնելու տարբերակները: Այս ամենը տեսնելուն կօգնի Microsoft HoloLens-ի խառը իրականության ակնոցը:

«Դրանից բացի, այս ակնոցի օգնությամբ օգտատերը կարող է ապրանքներ գտնել Taobao հարթակում եւ դրանց հոլոգրամները տեսնել իրական աշխարհում,- ասել է Taobao-ի ներկայացուցիչ Չժեն Չժունը: - Ապագայում նման գաջեթների համար մեր հարթակում հասանելի կլինի ապրանքների մեծ տեսականի, իսկ օգտատերերը կկարողանան ինտերֆեյսը կառավարել աչքերի եւ ձեռքերի շարժումներով»:

Taobao-ն ակնոցը հրապարակային թեստավորման կներկայացնի այս տարվա սեպտեմբերին:

Alibaba Group-ը 1999 թվականին հիմնադրել է Ջեք Ման եւ էլեկտրոնային կոմերցիայի ոլորտում համարվում է Չինաստանի խոշորագույն համացանցային ընկերությունը: Խմբին են պատկանում մի քանի դուստր ընկերություններ եւ համացանցային հարթակներ, որոնց թվում են Tmall.com եւ AliExpress էլեկտրոնային վաճառքի խանութները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում (ֆոտո)
Լավ մենեջեր ու լավ կառավարող լինելու համար անհրաժեշտ է փորձ․ չես կարող լավ ղեկավար լինել առանց որոշակի աշխատանքային փորձի...
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում (ֆոտո)
Նորագույն NGN ցանցի շնորհիվ, որը կառուցվում է Հայաստանի ողջ տարածքում, Team-ը կկարողանա տրամադրել գերարագ ինտերնետ Թումո ուսանողների կրթական գործընթացն անխափան իրականացնելու համար...
ԲՏԱ փոխնախարարը Սաուդիան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները
Այցի շրջանակներում Գևորգ Մանթաշյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության Մեդիայի նախարար Սալման բին Յուսեֆ Ալ Դոսարիի…
Չինացի գիտնականները լազերային շարժիչով գերարագընթաց սուզանավ են մշակում
Շարժվելիս սուզանավի մակերեսը ծածկվում է...
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ղեկավարն առաջարկում է սահմանափակել TikTok-ը Հայաստանում
Տեխնոլոգիական հեղափոխությունը հանգեցրել է պետության կողմից բովանդակության նկատմամբ վերահսկողության կորստի...
«Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում
«Ռոզալի» ֆիլմի հեղինակը կինոկատակերգություններ նկարահանող հայտնի անուններ ներառող թիմ է՝ Ռուբեն Ջաղինյան, Աշոտ Աբրահամյան և Դավիթ Բաբախանյան...
Ամենաշատ