News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Լրագրողները այսօրվանից հնարավորություն չեն ունենա մուտք գործել կառավարության նիստերի դահլիճ: Այսօր՝ օգոստոսի 9-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը նիստից առաջ տեղեկացրեց, որ վերադառանում են շենքի անվտանգության նախկին ռեժիմին:

«Շենքի անվտանգության ծառայությունն է որոշել, շենքի պահպանության ռեժիմը օրենքով չի որոշվում, որոշում է անվտանգության ծառայությունը: Նախորդ շաբաթ բարձրանում էիք՝ շենքի անվտանգության ռեժիմը խախտելով»,-լրագրողներին ասաց վարչապետի մամուլի խոսնակը:

Լրագրողերը հակադարձեցին, որ մի քանի ամիս է, ինչ հնարավորություն են ունեցել մուտք գործել կառավարության նիստերի  դահլիճ, եւ ինչո՞ւ հիմա որոշվեց, որ  խախտվել  է անվտանգությունը, Արման Եղոյանն ասաց, որ խնդիրները լրացուցիչ պիտի քննարկի անվտանգության  ծառայողների հետ:

Նա նշեց, որ ինքը կպայմանավորվի այն պաշտոնյաների հետ, որոնց հետ լրագրողները հարցազրույցներ  են ցանկանում անցկացնել, սակայն այլ վայրում, ոչ թե նիստերի դահլիճում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ