News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Մշակույթի մի քանի գործիչներ Շանթ Հարությունյանի հարցով բաց նամակով դիմել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Նամակում մասնավորապես ասվում է. «Դուք բազմիցս հրապարակավ բարձրաձայնել եք, որ նախորդ վարչախմբի օրոք քաղաքական գործունեության համար դատապարտվածները ազատ կարձակվեն։ Այնինչ հայտնի քաղաքական գործիչ Շանթ Հարությունյանը բանտում է։

Որպես արվեստի եւ մշակույթի մարդիկ, մենք առանձնապես հասու չենք իրավական հիմնավորումներին, բայց եթե խորհրդային բռնազավթման տարիների բռնադատվածներին նույն խորհրդային իշխանությունները կարողացան արդարացնել, եթե խորհրդային դատախազությունը կարող էր արդարացնել Գարեգին Նժդեհին (հետմահու), ապա ինչո՞ւ հիմա դատախազությունը չի կարող արդարացման որոշում կայացնել քաղբանտարկյալների, մասնավորապես՝ Շանթ Հարությունյանի վերաբերյալ։ Կամ ի՞նչն է խանգարում, որ դատարանը վերանայի այդ շինծու գործը եւ արդարացման վճիռ կայացնի։

Թավշյա հեղափոխությամբ արթնացած հույսը վերաբերում էր նաեւ արդարության վերականգնմանը։ Քաղբանտարյալների, մասնավորապես՝ Շանթ Հարությունյանի արդարացման հարցը իրավականից բացի ունի մշակութային նշանակություն։ Ստեղծագործական կյանքով ապրող մարդու համար հանդուրժելի չեն արդարության ընտրովի մոտեցումները. այս միտքն անգամ կարող է փոշիացնել ժողովրդական ջանքով նվաճված ձեռքբերումները։

Մեծարգո պարոն վարչապետ,

Ըստ հին ավանդության, ի վերուստ նշանակված արդարներն իրենց կոչման մասին իմանում են միայն փորձության ժամին։ Ուզում ենք հավատալ, որ թավշյա հեղափոխության առաջնորդը պարտված հակաժողովրդական վարչախմբի կողմից ապօրինի դատապարտված Շանթ Հարությունյանին արդարացնելու հեղափոխական ճանապարհ կգտնի։

Ռուբեն Հախվերդյան - երգիչ-երգահան

Էդվարդ Զորիկյան - երգիչ-երգահան

Գրիգոր Խաչատրյան - նկարիչ

Նորայր Այվազյան - նկարիչ

Վահրամ Մարտիրոսյան - գրող-հրապարակախոս

Լեւոն Ջավախյան - գրող

Անուշ Սեդրակյան - քաղաքագետ

Զավեն Ավետիսյան - գրականագետ

Արթուր Ազարյան - լրագրող-հրապարակախոս

Հրանտ Վարդանյան – ռեժիսոր

Միքայել Հայրապետյան - գրականագետ

Վիգեն Ավետիս - քանդակագործ

Արամ Ավետիսյան - արվեստաբան»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Այսօրվա իշխանությունների օրոք քաղաքական գործիք դարձած ու երկակի ստանդարտներ կիրառող...
«Փաստ». Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում
Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները, խոսքները մեկ արած, մի այլ կարգի գովաբանում, անգամ...
«Հրապարակ». Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի
Հիմա էլ պարզվում է՝ ներքին գործերի նախարարությունը ոստիկանների նոր հանդերձանք է գնում։ 1500 ոստիկանի...
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին՝ Հաղթանակի տոնի առթիվ, այցելելու է «Հաղթանակ» զբոսայգի...
«Ժողովուրդ». «Մի բարձի աշխատեք» պետական համակարգում
Լուսանկարում Բագրատ Վարդանյանն է` ՔՊ-ի փորձագետը, եւ նրա կինը` ԱԺ գործավար Ինեսսա Շահնազարյանը...
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
Օրինակ, ապրիլի 30-ից մայիսի 4-ն ԱԺ պատվիրակություն է մեկնել Վաշինգտոն, նախապես պատվիրակության...
Ամենաշատ