News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Երեւանի ավագանու ընտրություններին «Ժառանգության» քաղաքապետի հնարավոր թեկնածուների ցուցակում կա նաեւ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի անունը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանը:

«Կուսակցությունում քննարկվել եւ հաստատվել է կուսակցության մասնակցությունը, իսկ թեկնածուի անվան շուրջ դեռ քննարկումներ են ընթանում: Մյուս շաբաթ, կարծում եմ, կհայտարարվի թեկնածուի անունը: Ցանկի առաջին համարի հնարավոր թեկնածուների մեջ կա նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի անունը, կան նոր՝ երիտասարդ անուններ ինչպես վարչությունից, այնպես էլ վարչությունից դուրս»,- ասաց նա:

Նշենք, որ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցություններից քաղաքապետի իրենց թեկնածուի մասին արդեն հայտարարել են «Երկիր ծիրանին», ԲՀԿ-ն, ՀՀՇ-ն, «Քաղաքացիական պայմանագիրը», «ԳԱԼԱ»-ն:

Նշենք, որ Տարոն Մարգարյանը հրաժարական էր տվել հուլիսի 9-ին: Երեւանի ավագանին հուլիսի 16-ին չկարողացավ քաղաքապետ ընտրել, քվորում չկար, քանի որ ՀՀԿ-ն ու «Ելքը» թեկնածու չէին առաջադրել եւ բոյկոտել էին նիստը:

Երեւանի ավագանու լիազորությունները կրճատելու նախագիծը կառավարություն կներկայացվի օգոստոսի 16-ին:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ