News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 20
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 13-14-ին Անկարա կատարած այցի ընթացքում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ կքննարկի  երկու երկրների քաղաքացիների այցերի ռեժիմի պարզեցման հեռանկարները, հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ն:

Ռուսաստանը Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմ էր սահմանել 2015 թվականի նոյեմբերին երկու երկրների միջեւ հարաբերությունների սառեցման ֆոնին:

«Նախատեսվում է քննարկել երկու երկրների քաղաքացիների ուղեւորությունների ռեժիմի պարզեցման հեռանկարները: Մենք հաստատում ենք Թուրքիայի քաղաքացիների առանձին խմբերի համար վիզաների ռեժիմի ազատականացման մեր պատրաստակամությունը»,- նշվում է Ռուսաստանի ԱԳՆ կայքում տեղադրված հայտարարության մեջ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news