News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Մոսկվայի բորսայում սակարկությունների մեկնարկին դոլարի փոխարժեքը անցել է 68 ռուբլուց: Սա առաջին անգամ է տեղի ունենում 2016 թվականի ապրիլի 18-ից սկսած, փոխանցում է ՌԲԿ-ն: 

Մոսկվայի ժամանակով 10:15-ի տվյալներով 1 դոլարն արժեր 68,27 ռուբլի: Ամերիկյան արժույթի գինը հասել է մինչեւ  68,66 ռուբլու, ինչը 94 կոպեկով բարձր է ուրբաթ սակարկությունների ավարտի պահին եղած փոխարժեքից:

Բորսան բացելիս եվրոյի փոխարժեքը աճել է 90 կոպեկով եւ կազմել 78,15 ռուբլի: Անցյալ անգամ՝ ապրիլի 11-ին եվրոպական արժույթ 78 ռուբլուց բարձր էր:

Օգոստոսի 10-ին դոլարի փոխարժեքը անցել է 67 ռուբլի նիշից՝ Մոսկվայի բորսայում այն նման գնով վաճառվել է 2016-ի օգոստոսին:

Ռուբլին սկսել է արժեզրկվել օգոստոսի 8-ից ԱՄՆ նոր պատժամիջոցների մասին տեղեկությունների ֆոնին: Այդ ժամանակ դոլարը ռուբլու նկատմամբ ապրիլից սկսած առավելագույնի հասավ՝ անցնելով 65 ռուբլու բարձրակետից:

Ռուսաստանի բանկից հայտարարել են, որ ռուբլու փոխարժեքի անկումը ԱՄՆ պոտենցիալ պատժամիջոցներին բնական արձագանքն է: ԿԲ-ից նշել են, որ ժամակավոր բռնկումներ են գրանցվել նաեւ նախկինում պատժամիջոցների հերթական փաթեթի քննարկման ժամանակ: «Ռուսաստանի բակը բավարար գործիքներ ունի, որպեսզի կանխի ֆինանսական կայունության սպառնալիքները»,- նշել են ԿԲ-ից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ