News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Բոլոր քայլերը պետք է չափազանց զուսպ, հավասարակշռված եւ օրենքի շրջանակներում լինեն: Այս մասին օգոստոսի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն, ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը՝ մեկնաբանելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումն եւ հետագա ազատումը:

Ընդ որում, նա նշեց, որ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալման հարցում շտապողականություն է դրսեւորվել: «Իրավական գործընթացները պետք է ոսկերչական ճշգրտությամբ իրականացվեն»,- պարզաբանեց Ալավերդյանը:

Նա նաեւ հիշեցրեց, որ Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ  քաղաքական հետապնդման է ենթարկվել, իսկ 2008 թվականին Հայաստանի Ազգային ժողովում նա առաջիններից էր, ով հայտարարեց, որ Մարտի 1-ի դեպքերի պատասխանատվությունը ամբողջությամբ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վրա է: Սակայն Ալավերդյանը շեշտեց, որ պատասխանատվությունն ու մեղքը տարբեր հասկացություններ են:

Իրավապաշտպանը նաեւ նշեց, որ շտապողականությունն այս գործում կարող է խանգարել Հայաստանի նոր կառավարությանը:

Ընդ որում, Ալավերդյանը համոզված է, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ այլ հոդվածով պետք է գործ հարուցվեր՝ ապօրինի հարստացում, այլ ոչ թե՝ սահմանադրական կարգի տապալում:

Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանն օգոստոսի 13-ին կայացած նիստում չեղարկեց առաջին ատյանի դատարանի՝ նախկին նախագահի անձեռնմխելիության հետ կապված որոշումը: Հայաստանի Հատուկ քննչական ծառայությունը Վերաքննիչ դատարանի գործողությունները «անօրինական» է անվանել: Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատման որոշման մասին հայտարարության մեջ ՀՔԾ-ն պնդում է, որ Վերաքննիչ դատարանը դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից: «Հուսով ենք, որ Գլխավոր դատախազությունը վճռաբեկ բողոք կներկայացնի»,- նշվում է հայտարարության մեջ:

Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է ներկայացվել 2008 թվականի մարտի 1-ին Երեւանում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Աննա Վարդապետյան
ԱԺ պետաիրավական հանձնաժողովում ինձ հարց տվեցին, թե արդյոք դրա նկատմամբ էլ վղեմություն չի տարածվի: Իհարկե,  կտարածվի, բայց եթե ոչ…
Հայաստանի գլխավոր դատախազությունը «Մարտի 1»-ի գործով ակտերի դասակարգման փոփոխություն է նախաձեռնել.
Նա պարզաբանեց, որ պետք է հասկանալ՝ հնարավո՞ր է վերաորակել արարքը երեք նախկին պաշտոնյաների նկատմամբ՝ սահմանադրական կարգի հետ կապված հանցագործությունները ծառայողական հանցագործության մակարդակ տեղափոխելու համար...
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ամենաշատ