News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Լոնդոնում «եւս մեկ ահաբեկչական հարձակում» է տեղի ունեցել: Այս մասին նա գրել է իր թվիթերյան էջին, փոխանցում է «Գազետա»-ն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լոնդոնում անհայտ անձը ավտոմեքենայով մխրճվել է Համայնքների պալատի ցանկապատի մեջ: Միջադեպի հետեւանքով երկու մարդ է վիրավորվել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

«Այս կենդանիները խելագար են, եւ նրանց հետ պայքարում հարկավոր է տոկունություն եւ ուժ ցուցաբերել»,- գրել է Թրամփը: Այս պահին բրիտանական ոստիկանության հակաահաբեկչական բաժինն ուսումնասիրում է Համայնքների պալատի մոտ տեղի ունեցած դեպքը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ