News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում առաջինը Լոս Անջելեսի մետրոյում սքաներներ կտեղադրեն, որպեսզի ստուգեն ուղեւորների մոտ զենքի եւ պայթուցիկ նյութերի առկայությունը, հայտնում է Hollywood Reporter-ը՝ վկայակոչելով պաշտոնյաներին:

Պարբերականի տեղեկություններով՝ Լոս Անջելես շրջանի տրանսպորտային վարչությունը եւ տրանսպորտային անվտանգության վարչությունը տարվա ընթացքում մի քանի տեսակի սքաներներ են թեստավորել:

Տեղադրվելիք սքաներները շարժական են եւ կաշխատեն ալիքներ ճառագայթելով՝ մետրո մտնող մարդկանց հոսքը չդանդաղեցնելով:

Տրանսպորտային վարչության ներկայացուցիչ Բրայան Հաասը հայտարարել է, որ սքաներները կարող են կասկածելի իրերը հայտնաբերել 9 մետր հեռավորությամբ, իսկ դրանց թողունակությունը անցնում է ժամում 2 հազար ուղեւորից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ