News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) ամերիկյան բանկերին զգուշացրել է հաքերների մասին, որոնք ծրագրում են ամբողջ աշխարհում բանկոմատներից միլիոնավոր դոլարներ հանել: Այս մասին իր կայքում հայտնել է կիբեռանվտանգության փորձագետ Բրայան Քրեբսը, փոխանցում է Lenta-ն: 

Գերատեսչության աշխատակիցները նշել են, որ կիբեռհանցագործները մտադիր են առաջիկայում բանկոմատների վրա գլոբալ հարձակում իրագործել՝ անսահմանափակ քանակությամբ միջոցներ հանելու համար: ՀԴԲ տեղեկություններով՝ խարդախները ծրագրում են հասանելիություն ստանալ էմիտենտի տվյալներին, դարքնեթում դեբետային եւ վարկային քարտեր գնել, այնուհետեւ պատրաստել կեղծ կլոն-քարտեր:

Էմիտենտ-բանկը կոտրելուց հետո հաքերները կարող են անջատել խարդախության դեմ պաշտպանությունը, ինչը թույլ կտա հաշիվներում փոխել դրամական միջոցների մնացորդները եւ մեծացնել բանկոմատներից հանվող հնարավոր առավելագույն գումարները:

ՀԴԲ-ն բանկերին խորհուրդ է տվել ստուգել բոլոր համակարգերում վնասակար ԾԱ կամ չարտոնված հասանելիության առկայությունը, ինչպես նաեւ խոշոր գումարներ հանելու համար մտցնել երկգործոնանի ինքնանույնականացում եւ ստուգել խոշոր գումարներ հանելու գործարքների հնարավոր աճը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ