News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգներին անհրաժեշտ են ավելի շատ կիբեռզորքեր, քան տիեզերական ուժեր, Bloomberg–ի իր սյունակում գրում է գործակալության թղթակից, Եվրոպայում ՆԱՏՕ–ի միացյալ զինված ուժերի նախկին գերագույն հրամանատար, ամերիկյան ադմիրալ  Ջեյմս Ստավրիդիսը, փոխանցում է Gazeta–ն։

Հեղինակը նշում է, որ ԱՄՆ ՌՕՈւ տիեզերական զորքերի նոր ճյուղի ստեղծման գաղափարը, որն ավելի վաղ առաջարկել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ ուղարկել Պենտագոն, ողջամիտ է։ Սակայն այն, ինչ ԱՄՆ–ին այժմ իսկապես անհրաժեշտ է, կիբեռնետիկական ուժերն են։

Ստավրիդիսը գրում է, որ Ռուսաստանն ու Չինաստանը ունեն հսկայական կիբեռհնարավորություններ։ Իրանը եւ Հյուսիսային Կորեան եւս զգալի կիբեռնետիկական ներուժ ունեն։

Հեղինակի խոսքով՝ ներկայումս ԱՄՆ–ի վրա  հարձակումներ են գործում կիբեռտիրույթում, այդ պատճառով դրան պետք է անհապաղ արձագանքել։ Ստավրիդիսը ենթադրում է, որ տվյալ պահին տրամաբանական կլինի միաժամանակ ստեղծել տիեզերական ուժեր եւ կիբեռզորքեր։ Երկու ոլորտները կարող էին էականորեն իրար հետ փոխգործակցել։

Ստավրիդիսի հաշվարկներով՝ կիբեռզորքերի կազմը չպետք է շատ ուռճացված լինի՝ 5-10 հազար աշխատակից։ Գլխավորը, որ նրանք գտնվեն միասնական հրամանատարության ներքո եւ այդ ոլորտում վաղուց աշխատեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ