News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել երեք օտարերկրյա ընկերությունների դեմ, որոնք օգնել են Հյուսիսային Կորեային իր միջուկային ծրագիրը ֆինանսավորելու համար անօրինական կերպով ապրանքներ մատակարարել:

ԱՄՆ Ֆիննախը պատժամիջոցներ է կիրառել Չինաստանի, Ռուսաստանի եւ Սինգապուրի ընկերությունների, ինչպես նաեւ ռուսական ընկերության ղեկավարության դեմ: ԱՄՆ-ի իրավասության ներքո պատժամիջոցները արգելափակում են ընկերության եւ ֆիզիկական անձի ակտիվները եւ արգելում են ամերիկացիներին նրանց հետ գործարքներ կատարել:

Խոսքը չինական Dalian Sun Moon Star International Logistics Trading Co. ընկերության եւ Սինգապուրում նրա մասնաճյուղի՝ SINSMS Ltd.-ի եւ ռուսական Profinet Ltd ընկերության եւ նրա գլխավոր տնօրենի մասին է:

 Նրանց մեղադրում են նրանում, որ օգնել են Հյուսիսային Կորեային չինական եւ ռուսական նավահանգիստներով արտահանման եւ ներմուծման վերաուղղորդման միջոցով խուսափել միջազգային պատժամիջոցներից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news