News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 19
Տեսնել լրահոսը

Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգը 2020 թվականի ընտրություններում կարող է դառնալ նախագահ Դոնալդ Թրամփի կոշտ մրցակիցը, եթե Բլումբերգը որպես դեմոկրատ առաջադրվի: Այս մասին հայտարարել է Թրամփի նախկին խորհրդատու Կորի Լեւանդովսկին, հաղորդում է AP- ն:

Նրա խոսքով, Բլումբերգը մի շարք առավելություններ ունի. նա Վաշինգթոնում ինսայդեր չէ, ունի միջոցներ քարոզարշավը ֆինանսավորելու համար եւ դեմոկրատների շրջանում ժողովրդականություն է վայելում: Բլումբերգը  «հաջողության ամերիկյան պատմություն է», որը կլինի «շատ մրցունակ»:

Մայքլ Բլումբերգը միլիարդատեր է, Bloomberg LP.-ի հիմնադիրն ու գործադիր տնօրենն է: Անցյալում նա մտածում էր որպես նախագահի թեկնածու առաջադրվելու հնարավորության մասին, սակայն ի վերջո փոխեց իր միտքը: Օգոստոսի սկզբին The Guardian թերթը հայտնեց, որ Բլումբերգը մտածում է 2020-ին դեմոկրատներից առաջադրվելու մասին:

Բլումբերգը եղել է դեմոկրատ, բայց դարձել է հանրապետական մինչեւ 2001 թվականին Նյու-Յորքի քաղաքապետի պաշտոնի համար առաջադրվելը: 2007-ին նա հեռացավ Հանրապետական կուսակցությունից եւ երեք ժամկետով Նյու-Յորքի քաղաքապետի պաշտոնն է զբաղեցրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news