News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում 76 տարեկանում կյանքից հեռացել է հայտնի սոուլ երգչուհի Արեթա Ֆրանքլինը, հաղորդում է AP-ն: «Սոուլի թագուհին» մահացել է Դեթրոյթում գտնվող իր տանը: Նրա ներկայացուցչի խոսքով՝ Ֆրանքլինը տառապում էր ստամոքսի քաղցկեղով:

Իր երաժշտական կարիերայի ավելի քան կես դարի ընթացքում երգչուհին 20 ձայնասկավառակ է թողարկել, որոնք ներառվել են ամերիկյան հիթ շքերթների լավագույն տասնյակում, իսկ ինքը՝ երգչուհին, արժանացել է 18 «Գրեմի» մրցանակի: Ինչպես եւ իր սերնդի շատ աֆրոամերիկացիներ, երգչուհին սկսել է հոսփելներից՝ բապտիստական եկեղեցիների կրոնական օրհներգերից, հաղորդում է BBC- ն: Սակայն ժամանակի ընթացքում նա սեւ երաժշտության իսկական ունիվերսալ է դարձել: Ֆրանքլինի երգերը ներառում են ջազի, սոուլի, ռիթմ էնդ բլյուզի եւ ռոք-ն-ռոլի ազդեցությունները:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ