News
Լրահոս
News
Կիրակի
Նոյեմբեր 18
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է Իրանի գործողությունների խմբի ստեղծման մասին, որը համակարգելու է Վաշինգթոնի քաղաքականությունը Թեհրանի նկատմամբ:

Իրանին մեղադրելով ԱՄՆ-ի, նրա դաշնակիցների եւ գործընկերների, եւ նույնիսկ իրանցի ժողովրդի դեմ «բռնության ալիքի» մեջ, Պոմպեոն հայտարարել է մի խմբի ձեւավորման մասին, որը զբաղվելու է Թեհրանի քաղաքականությամբ ինչպես Վաշինգթոնում, այնպես էլ արտերկրում:

Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ Վաշինգթոնը դեռ պատրաստ է Թեհրանի հետ բանակցություններին, սակայն դրա համար «մենք պետք է լուրջ փոփոխություններ տեսնենք ռեժիմի պահվածքում՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրանից դուրս»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news