News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում շարունակում է «Կանեփ-կակաչ-2018» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը, որի շրջանակներում իրավապահներն օրերս Գյումրիում թմրանյութ պահելու, պատրաստելու եւ օգտագործելու հերթական դեպքը գրանցեցին:

Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ օգոստոսի 15-ին տեղեկություններ էին ստացել, որ Գյումրիի Հնոցավան փողոցի տներից մեկում թմրամիջոց են պահում, պատրաստում եւ օգտագործում: Նույն օրը, իրեղեն ապացույցներ ձեռք բերելուց հետո, քրեական հետախույզները հիշյալ տան բնակիչ, նախկինում տարբեր հանցագործությունների համար դատապարտված Սերգեյ Խաչատրյանին, ընկերոջ` Արմեն Այվազյանի հետ, բերման ենթարկեցին ոստիկանության Կումայրիի բաժին:

Զննությամբ Խաչատրյանի տան բակից հայտնաբերվել է կանեփի 10-ը ցողուն, տնից` պոլիէթիլենային տոպրակով մուգ կանաչավուն կիսաչոր եւ չորացված, յուրահատուկ հոտով կանեփանման զանգվածներ, յուրահատուկ հոտ ունեցող հեղուկով ապակյա շիշ, պլաստմասե շշից պատրաստված ծխելու հարմարանք, պատերին ու հատակին շագանակագույն նստվածքով տարբեր տարաներ, օգտագործված ու չօգտագործված ներարկիչներ, որոնցից մեկում դեղանականաչավուն յուհատուկ հոտով հեղուկ կար:

Խաչատրյանը հայտնել է, որ դրանք իրենն են, հիշյալ տարաներով կանեփի տերեւներից ու գլխիկներից թմրամիջոց է պատրաստում եւ օգտագործում:

Նշվածից բացի, Արմեն Այվազյանի անձնական խուզարկությամբ, հայտնաբերվել է կոտրված ապակե սրվակ` մարիխուանա թմրամիջոցի նմանվող զանգվածով;

Ըստ Այվազյանի, մարիխունան իրենց թաղում անձամբ է քաղել, չորացրել ծխելու համար:

Հայտնաբերվածներն առգրավվել են:

Նշանակվել է փորձաքննություն:

Փաստի առթիվ ոստիկանության Կումայրիի բաժնում նախապատրաստվում են նյութեր:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանում կրկին հետախուզում է հայտարարվել լրագրող Նեւզորովի նկատմամբ
ՌԴ ՆԳՆ-ն նորից հետախուզում է հայտարարել...
70-ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակման դեպքը բացահայտվել է. 25–ամյա երիտասարդ է կալանավորվել
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ...
Երևանում շտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան իր մեքենայում ներարկում է արել, բռնի ուժով համբուրել, չի թողել դուրս գա
Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արաբկիրի քննչական բաժին, որտեղ…
Լրագրող Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ Երևանի ակումբներից մեկում հանցավոր ոտնձգության դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. ՔԿ
Վարույթի շրջանակներում ձեռնարկվում են համապատասխան միջոցներ՝ հաղորդման մեջ նշված հանգամանքները պարզելու և միջադեպի մասնակիցների արարքներին իրավական գնահատական տալու ուղղությամբ...
Խոշոր հրդեհ՝ Երևանում․ կրակը մարելուց հետո սենյակներից մեկում կնոջ դի է հայտնաբերվել
Մայիսի 7-ին խոշոր ու ողբերգական հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:50-ի…
Գորիսի մանկապարտեզներից մեկից 240 տոննա ջուր են հեռացրել
Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն մայիսի 6-ի երեկոյան ...
Ամենաշատ