News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Բարսելոնայում պաստառներ եւ գրաֆիտիներ են հայտնվել, որոնք զբոսաշրջիկներին ինքնասպանության կոչ են անում: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով The Times-ը:

Նման պաստառներ նկատել են զբոսաշրջային հայտնի վայրերում: Բարսելոնայի քաղաքային խորհրդի մամլո խոսնակը հայտարարել է, որ դրանք առաջիկայում կհեռացվեն:

Ոչ ոք չի ստանձնել տարածված հաղորդագրությունների պատասխանատվությունը, սակայն տեղի բնակիչները վստահ են, որ դա մեծաթիվ զբոսաշրջիկների դեմ պայքարի արշավի մաս է կազմում, որոնք թունավորում են իսպանացիների կյանքը:

Հունիսին էլ Կատալոնիայի ռադիկալ ձախ շարժման անդամները զբոսաշրջիկների դեմ պայքարի նոր միջոց էին մտածել՝ սիլիկոնե սոսինձ: Ծայրահեղ ձախ Edvant կազմակերպության անդամները համացանցում տեսահոլովակ էին հրապարակել, որում սոսնձում են հոսթելների, տուրիստական գրասենյակների, հեծանիվների վարձույթ տրամադրող ընկերությունների կողպեքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ