News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Մենք ցանկանում ենք, որ հին տնտեսական աճի մոդելը փոխվի: Այս մասին այսօր՝ օգոստոսի 17-ին հրավիրած հանրահավաքի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք հին տնտեսական համակարգը, որը բացառող, դուրս մղող համակարգ էր, փոխարինելու ենք ներառող տնտեսական համակարգով: Սա նշանակում է, որ ՀՀ բոլոր քաղաքացիներն ունենալու են տնտեսական գործունեությամբ զբաղվելու միեւնույն հնարավորությունները, հասանելիությունը եւ ազատությունը, եւ բոլորը հավասար են լինելու օրենքի ու հարկային մարմինների առաջ: Ես 2017 թվականին ասեցի, որ Հայաստանում շաքարավազի եւ բանանի մենաշնորհը վերացնելու համար հարկավոր է 15-45 րոպե: Եվ, այո՛, վարչապետ դառնալուց հետո 40 րոպեի ընթացքում վերացրել եմ բանանի ու շաքարավազի մենաշնորհը եւ ասում եմ՝ այսօր Հայաստանում չկա բանանի եւ շաքարավազի մենաշնորհ, կա միայն իշխանության մենաշնորհ, եւ դրա տերը դուք եք՝ ՀՀ քաղաքացիները»,- հայտարարեց նա:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ իրենք պատրաստվում են զարգացնել ՀՀ տնտեսությունը՝ նորից հեղափոխական ձեւով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ