News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Մենք հրաժարվել ենք դատավորների վրա ազդելու արատավոր պրակտիկայից, բայց դա չի նշանակում, որ որեւէ մեկին թույլ ենք տալու խուսափել պատասխանատվությունից։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 17-ին պաշտոնավարման 100 օրն ամփոփող հանրահավաքի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես ուզում եմ հստակ ասել, որ բացառում եմ, որ որեւէ մեկը կխուսափի Մարտի 1-ին 10 քաղաքացիներին սպանելու եւ Հայաստանի Հանրապետությունում պետական հեղաշրջում իրականացնելու պատախանատվությունից։ Չի կարող լինել այդպիսի բան։ Խնդրում եմ հաստատեք, դուք ասեք, որ թույլ չեք տա, որ որեւէ ոճրագործ, Հայաստանի քաղաքացու արյունը հեղած որեւէ մարդասպան խուսափի պատասխանատվությունից։ Նստելու եք բոլոր մարդասպաններով, եւ ես սա լիազորված եմ ասել Հայաաստանի Հանրապետության ժողովրդի անունից»,- ասաց վարչապետը։

«ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հարցազրույցները լսելով՝ կարող եմ ասել, որ, ըստ էության, իմ մեկնաբանությունը հայտնի դարձած տեղեկատվությանը հետեւյալը, ըստ էության մենք կարող ենք ասել, որ Մարտի 1–ի գործն ամբողջ ծավալով բացահայտված է։  Եւ չկա տարբերակ, որ ոճրագործներից, ոճրագործների պարագլուխներից որեւէ մեկը խուսափի պատասխանատվությունից»,– ասաց Փաշինյանը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ