News
Լրահոս
News
Կիրակի
Նոյեմբեր 18
Տեսնել լրահոսը

Moody's միջազգային վարկանիշային գործակալությունը Թուրքիայի սուվերեն վարկանիշը նվազեցրել է մինչեւ «Ba3»՝ «բացասական» կանխատեսմամբ, փոխանցում է «Կոմերսանտը»:

«Թուրքիայի կառավարության մոտ աճող ֆինանսական ռիսկերի հիմնական պատճառների վերացման հստակ ծրագրի բացակայությունը մեծացնում է վճարային հաշվեկշռի ճգնաժամի հավանականությունը»,- նշված է գործակալության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

Սուվերեն վարկային վարկանիշը նվազեցրել է նաեւ S&P գործակալությունը («BB-»-ից մինչեւ «B+»), պահպանելով կայուն կանխատեսումը: «Վարկանիշի նվազեցումն արտացոլում է մեր սպասումները, որ թուրքական լիրայի արտակարգ անկայունությունը եւ որպես հետեւանք՝ վճարային հաշվեկշռի կանխատեսվող կտրուկ շտկումը Թուրքիայի տնտեսությունը կխափանեն: Մենք հաջորդ տարի ռեցեսիա ենք կանխատեսում»,- Reuters-ի փոխանցմամբ նշված է S&P-ի հաղորդագրության մեջ: Նշվում է, որ հաջորդ 4 ամիսներին ինֆլյացիան կարող է հասնել 22 տոկոսի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news