News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շաբաթ մասնակցել է Ավստրիայի արտաքին գործերի նախարար Կարին Կնայսլի եւ գործարար Վոլֆգանգ Մայլինիգերի հարսանիքին: Հանդիպման ժամանակ նախագահը հարսնացուին ծաղկեփունջ է նվիրել, իսկ ավելի ուշ նրան  պարի հրավիրել: Նախագահի հետ միասին արարողությանը ժամանել է կազակական համույթը, հաղորդում է Vedomosti-ն:

Բացօթյա տոնակատարությունը տեղի է ունեցել Գամլից համայնքում: Արարողությանը ներկա են եղել Ավստրիայի վարչապետ Սեբաստիան Կուրցը, կանցլերի տեղակալ Հայն Քրիստիան Շտրախեն,  Հանրապետության նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենը եւ OPEC-ի գլխավոր քարտուղար Մո6համմեդ Բարկինդոն:

Հարսանիքից հետո Պուտինը մեկնել է Բեռլին, որտեղ նախատեսված է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպումը: Մինչ լիմուզին նստելը Պուտինը ստորագրել է նորապսակների հարսանեկան մեքենային եւ բղավել «համբույր»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ