News
Լրահոս
News
Երկուշաբթի
Նոյեմբեր 19
Տեսնել լրահոսը

Վենեսուելայի պետական նավթագազային PDVSA- ընկերությունը կարգավորել է   ConocoPhillips էներգետիկ կորպորացիայի հետ դատական վեճը, որը կապված է հարավամերիկյան երկրի նավթային արդյունաբերության ազգայնացման հետ, համաձայնելով վճարել շուրջ 2 միլիարդ դոլար, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ConocoPhillips- ի հայտարարությանը:

«ConocoPhillips-ը պայմանավորվածություն է ձեռք բերել Վենեսուելայի PDVSA պետական նավթային եւ գազային ընկերության հետ, որով նախատեսում է մոտավորապես 2 մլրդ դոլար վճարել», - նշված է ամերիկյան կորպորացիայի կայքում:

PDVSA-ի հաղորդագրության մեջ նշվում է՝ համաձայնել է ընդունել  Առեւտրի միջազգային պալատի որոշումը եւ 90 օրվա ընթացքում ConocoPhillips-ին 500 մլն դոլար չափով նախնական գումար վճարել: Մնացած գումարը յուրաքանչյուր եռամյսակ 4.5 տարի շարունակ կփոխանցվի:  Փոխարենը ConocoPhillips-ը հրաժարվում է Վենեսուելայի պետական ընկերության դեմ բոլոր դատական բողոքներից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news