News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Սփյուռքի նախարարությունը պատրաստվում է առաջարկներ ներկայացնել ԱԳՆ եւ վարչապետին, որպեսզի  յուրաքանչյուր երկրում դիվանագիտական ներկայացուցչությունում Սփյուռքի նախարարությունը մեկ ներկայացուցիչ ունի, ով կզբաղվի տվյալ երկրի համայնքների խնդիրներով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը։

Նախարարը  ամփոփեց Կիպրոս եւ ԱՄՆ կատարած այցերը՝ նշելով, որ բոլոր քաղաքական ուժերի,կազմակերպությունների, եկեղեցական կառույցների ներկայացուցիչների մոտ կար դրական մոտեցում՝ կապված բոլոր իրադարձությունների հետ, որոնք տեղի են ունենում Հայաստանում:

Անդրադառնալով օգոստոսի 17-ին կայացած հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ այս տարվա մայիսի 10-ից օգոստոսի 14-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ է ժամանել 29986 մարդով ավելի շատ, քան մեկնել է՝ Մխիթար Հայրապետյանը նշեց. «Իհարկե, չենք կարող պնդել, որ բոլոր 29 հազարը հայրենադարձներ են, բայց կարող եմ ասել, որ ԱՄՆ-ում ավելի քան 100 ընտանիք ինձ ասացին, որ տները վաճառքի են հանել։ Մարդիկ մոտեցան եւ ասացին, որ գալու են Հայաստան։ Այս պահին հստակ տվյալներ չկան, բայց վերադառնալ ցանկացողները շատ են»:

Տպել
Ամենաշատ