News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը տեղեկություններ չունի Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի հրաժարականի վերաբերյալ հայտարարության ներկայացման մասին:

«Դեսպանների նշանակումը եւ հեռացումը բնական գործընթաց է: Արտասահմանյան երկրներում դիվանագիտական ծառայությունների ղեկավարներին հետ կանչելու ընթացակարգը կարգավորվում է «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքով, որին բոլորը կարող են ծանոթանալ: Արտաքին գործերի նախարարությունը տեղեկություններ չունի նման հայտարարության ներկայացման մասին»,- ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի պաշտոնակատր Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով NEWS.am-ի հարցին Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանի հայտարարության վերաբերյալ:

Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը հրաժարական է տալիս

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ